Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք. Դադիվանքի վանահայրը չգիտե՝ ոնց են լքելու վանքը

10/11/2020
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դադիվանքի վանահայրը, որն անձամբ է մասնակցել վանքի ազատագրմանը, հիմա փորձում է տեղից խաչքարերը տեղափոխելու հարցով զբաղվել, բայց ամենակարևորը` վանքը, տեղափոխման ենթակա չէ։

Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պատրաստվում է վանքից տեղափոխել անհրաժեշտ իրերը, քանի որ Քարվաճառը շուտով Ադրբեջանին է անցնելու։ Տեր Հովհաննեսն այժմ Արցախից գալիս է Երևան, որպեսզի ավտոմեքենաներ վերցնի ու Քարվաճառ գնա։

-Ո՞նց եք,–հարցնում եմ տեր Հովհաննեսին։

–Ո՞նց պետք է լինենք. մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք… Դադիվանքը թողեցինք ու դուրս եկանք, ո՞նց պետք է լինենք,–պատասխանում է նա։



Տեր Հովհաննեսն ասում է, որ Դադիվանքից տեղափոխելու շատ բան կա` եկեղեցու սպասքը, ասեղնագործ խաչքարերը վաղը պետք է տեղափոխեն, որ թուրքը չգա ու պղծի։ Բայց ամենակարևորը եկեղեցին է, որը տեղափոխելու ենթակա չէ։

Հիմա արդեն Քարվաճառի բնակիչներն են իրենց տները դատարկում… Հոգևոր հովիվն ասում է` ժողովուրդը նորից գաղթի ճանապարհը բռնեց. հայի ճակատագիրն այդպես է։

«Սիրտս ցավում է, չգիտեմ»,–ասում է տեր հայրը։
Թե ինչ է անելու հետո`տեր Հովհաննեսը չգիտի, արդեն միևնույնն է իր համար…



Դադիվանքի վանահայրը, որը 1993-ին անձամբ է մասնակցել Քարվաճառի ազատագրմանը, որդիների հետ պայքարել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այս օրերին էլ զենքը ձեռքին է եղել։ Ասում է` ամեն ինչին պատրաստէր, բայց ոչ այս ելքին։

«Քարվաճառն ազատագրելուց հետո տեսանք, որ Դադիվանքը գոմ էին դարձրել. մաքրել ենք, վերաօծել, իսկ այսօր սկուտեղի վրա մատուցում ենք թուրքին։ Մենք լավ պահել–պահպանել ենք, հիմա թուրքին ասում են` ինչ ուզում եք, արեք հետը։ Դա ինչքանո՞վ է ճիշտ։ Եթե մենք էլ լռենք, քարերը պետք է աղաղակեն»,–ասում է տեր Հովհաննեսը։

Հոգևոր հովիվը չգիտի` զոհված տղաների մայրերին ի՞նչ պատասխան ենք տալու հիմա, ի՞նչ պետք է ասենք. ինչի՞ համար են զոհվել իրենց տղաները, հենց էնպե՞ս են զոհվել։

Հոգևորականին հետաքրքրում է նաև` եթե պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում կայացներ, ապա ինչո՞ւ դա արվեց այսքան զոհ ու վիրավոր ունենալուց հետո։

Հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ ելք է տեսնում, տեր Հովհաննեսը պատասխանում է, որ ամեն մի վայրկյան կարող է մեծ բան փոխվել, և դա կապված է դիվանագիտության և քաղաքականության հետ։



«Դա կախված է մեկ մարդուց, և ինչպես Փաշինյանն էր ասում` ՀՀ–ի և Արցախի ճակատագիրը կախված էր մեկ մարդուց, և այդ մեկ մարդը, փաստորեն, ինքն էր։ Ողբամ քեզ, իմ հայ ժողովուրդ։ Մեղք է ժողովուրդը»,–իր խոսքն ամփոփեց տեր Հովհաննեսը։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։


Սպուտնիկ Արմենիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն ասաց, թե ինչով է սահմանափակում Թուրքիայի դերը Ղարաբաղում

Հաջորդ գրառումը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական