Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր դեմ պայքար է տարվում «Մարտ առանց կանոնների ձևաչափով». հակադարձումը լինելու է օրինական բոլոր ճանապարհներով՝ շատ ուժեղ. ՀԷՑ տնօրենի ժ/պ

30/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԷՑ-ը «պետականացնելու» նախագիծն անգրագետ օրենքի նախագիծ է, որը պատրաստ եմ հիմնավորել ցանկացած ձևաչափով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ բացարձակ նորմալ չէ բոլոր տեսակի հնարավոր միջոցներով այսպիսի մեծ ներդրումը խլելը՝ հաշվի առնելով սեփականատիրոջ անձը։

«Մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ՝ մարտ առանց կանոնների ձևաչափով։ Հաշվի առնելով, որ սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք իրավական ճանապարհով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ պետական հնարավորությունները սահմանափակ են, որը մենք հասկանում ենք, բայց դա կանենք միջազգային կազմակերպությունների, մեր գործընկերների հետ»,-ասաց նա։

Դավիթ Ղազինյանը միաժամանակ հայտնեց, որ իշխանության կողմից իրենց հետ որևէ ձևով կապ չի հաստատվել։

«Որևիցե ձևով՝ թեկուզ առանց փաստաթղթի, ինչ-որ զանգով ․․․ եկեք քննարկենք, հասկանանք։ Մենք էլ ունենք խնդիրներ, թերություններ, անսխալական մարդ չկա, բայց չի եղել այդպիսի բան։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ մեր իշխանությունները չեն ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքով՝ վախենում են, որ քննարկումների արդյունքում սխալ դուրս կգան։ Այստեղ խելագարության կանխավարկածի հնարավորություն կա»,-ասաց նա։

Բանախոսն ընդգծեց՝ նորմալ չէ, որ նման գործընթաց է նախաձեռնվում, և ընկերությունը փորձում են պետականացնել, այլ խոսքով՝ խլել։

Դավիթ Ղազինյանը խոստացավ, որ օրինական ճանապարհով հակադարձումը շատ ուժեղ է լինելու։

Հարցին՝ հնարավո՞ր տարբերակ է, որ Սամվել Կարապետյանի ազատության գինը լինի ՀԷՑ-ի ճակատագիրը՝ Ղազինյանը պատասխանեց, որ իր անձնական կարծիքով՝ լավ իմանալով Սամվել Կարապետյանին, հնարավոր չի նման պայմանավորվածությունների գնալը։  

«Իրենց ցանկությունը կարող է լինել, որ պայմանավորվեն, բայց այսպիս պայմանավորվածություններ հնարավոր չեն՝ հաստատապես ճանաչելով Կարապետյանին»,-նշեց Ղազինյանը։  

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ Սամվել Կարապետյանը որևէ դեպքում գործարքի չի՞ գնա։ Ի պատասխան՝ բանախոսը շեշտեց. «Ո՛չ, ինչու պետք է հայտնվեր այս վիճակում, որ գնար գործարքի՞»։

Ինչ վերաբերում է ՀԷՑ աշխատակիցներին հավաքագրելու և խոստումներ տալու իշխանության քայլերին՝ տնօրենն ասաց՝ կոնկրետ փաստեր չունեն, որ աշխատակիցների վրա ազդեցություն ունեն, բայց վստահաբար նշեց, որ աշխատավարձ բարձրացնելու խոստումը միֆ է։

«6800 աշխատող ունենք, չեմ կարծում, որ լուրջ քանակ իրենց խոստումներին կհավատա, աշխատավարձը 30 տոկոս բարձրացնելը միֆ է, կամ էլ 3 մլն մարդ կսկսի ավելի վճարել, որ 6800 մարդ ավելի փող ստանա, այսինքն՝ սակագնի վրա կազդի»։

ՀԷՑ տնօրենի ժ/պ-ն միաժամանակ ընդգծեց՝ մինչև սեփականատիրոջ հետ կապված գործողությունները՝ իշխանությունները գոհ են եղել ՀԷՑ-ի բարեփոխումների դինամիկայից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ հաջողվեց ՀՀ իշխանությանը. օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր

Հաջորդ գրառումը

ՀԷ՞Ց-ն է սաբոտաժ անում, թե ՀԷՑ-ին են սաբոտաժ անում. Դավիթ Ղազինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԷ՞Ց-ն է սաբոտաժ անում, թե ՀԷՑ-ին են սաբոտաժ անում. Դավիթ Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական