ԱՄՆ-ը Ռուսաստանին վստահեցրել է, որ Պրիգոժինի ապստամբությանը չի մասնակցել։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել է (այս մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը), որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապստամբության ժամանակ կապվել է ԱԳՆ-ի հետ և վստահեցրել, որ Վաշինգտոնը ներգրավված չէ դրանում։
Միլլերի խոսքով՝ ճիշտ նույն արձագանքը միաժամանակ հաղորդվել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատնից։
Այնուհետեւ նույնը կրկնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Քիրբին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանում ռեժիմի փոփոխության քաղաքականություն չի վարում։









