Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք պիտի գիտակցենք հայրենիքի ամեն սանտիմետրի, ամեն զինվորի շիրիմի առաջ ունեցած մեր պարտքը․ Վահագն Վարագյան

10/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դաժան ու դավաճանված պատերազմը մեզնից շատ բան խլեց՝ մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր պետականությունը և մեր հազարավոր եղբայրների կյանքերը։

Թվարկածս ամեն կորուստ մի առանձին պատմություն է ու առանձին ցավ, սակայն այսօր ուզում եմ անդրադառնալ վերջին և ըստ իս՝ մեծագույն կորստին։

Վերջին ամիսներին գրեթե ամեն օր խոսվում է զոհերի թվի մասին։ Հնչում են տարբեր թվեր՝ 3 հազար, 4 հազար, 5 հազար…… ու այս թվերի մեջ կորում է հարցի իրական էությունը, ողբերգության իրական պատմությունը։ Այս թվերը գրելով ու արտասանելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մենք խոսում ենք ինչ-որ վերացական, չերևացող երևույթի մասին։

Հետո, երբ դուրս ես գալիս թվերի ու վիճակագրության աշխարհից ու սկսում ամեն օր շփվել մեր զոհված ընկերների ընտանիքների հետ, սկսում ես ավելի խորությամբ զգալ ցավը, ապրել էդ ցավը ուղեղիդ ու հոգուդ ամեն կետով ու բջիջով։

Սկսում ես կորուստը ընկալել հատիկ առ հատիկ, պատմություն առ պատմություն։ Սկսում ես հասկանալ, որ այս 3,4,5 հազարը մեկ թիվ չէ, մեկ ամբողջություն չէ, այլ 5000×1 կյանք, երազանք, ժպիտ, չասված խոսքեր, չծնված ու չապրած սերունդներ։ Ու վերջապես 5000×1 պարտք….

Մենք պարտք ունենք մեր 5 հազար եղբայրներին՝ մեկիկ մեկիկ։ Մենք մեր 5 հազար եղբայրներին պարտք ենք երազանքներ, մենք մեր 5 հազար եղբայրների ընտանիքներին պարտք ենք գոնե ֆիզիկական և սոցիալական անվտանգություն ու բարեկեցություն, մենք մեր 5 հազար եղբայրներին պարտք ենք հայրենիք։

Հայրենի հողը պարարտացել է 5 հազար տղերքի արյամբ։ Այս հողի ամեն կտորը ավելի շատ արյունով է ոռոգված, քան՝ ջրով։ Ու մենք՝ ապրողներս, պիտի գիտակցենք հայրենիքի ամեն սանտիմետրի, ամեն զինվորի շիրիմի առաջ ունեցած մեր պարտքը ու ապրենք՝ հանուն այս պարտքի։ Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Մոսկվայում, փաստորեն, փորձեց ինչ-որ իմաստով խմբագրել 2020 թվականի հունիսին կայացված որոշումը. Վահե Դավթյան

Հաջորդ գրառումը

Քասախում 38-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասվել է մի քաղաքացու ավտոմեքենան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Միջազգային

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Հաջորդ գրառումը

Քասախում 38-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասվել է մի քաղաքացու ավտոմեքենան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական