Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք ազգի գոյության և պետության գոյության խնդրի առաջ ենք կանգնած․ «Հրապարակ»

14/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2021 թ․ հուլիսին Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Սինգապուրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հետ կանչվեց։ Նա եւս մասնակցում է դիմադրության շարժման հանրահավաքներին։ Հարցին, թե ինչն է իրեն բերել հրապարակ, ասաց․ «Հայրենիքի հանդեպ մտահոգությունը»։


– Ի՞նչ եք կարծում, հանրահավաքներն արդյունք կտա՞ն, կհասնե՞նք իշխանափոխության։


– Վստահ եմ, որ ժողովրդի կամքը պիտի գերակայի։

– Բայց լայն մասսաների կամքը դեռ չենք տեսնում։

– Երբեք ժողովրդի լայն մասսաները չեն երեւում փողոցում, միշտ էլ լինում է ժողովրդի ձայնն արտահայտող մասսան։

– Բայց իշխանությունները քանակն են կարեւորում։

– Դե, դա նաեւ տեխնոլոգիայի մաս է կազմում, երբ փորձում են դրա վրա որոշակի շեշտադրումներ անել։

– Իսկ 2018 թվականին տեխնոլոգիա՞ն էր, որ դրդեց մարդկանց դուրս գալ փողոց։

– Վստահ եմ, որ գերազանցապես տեխնոլոգիան էր, որը մեկ-երկու օրվա աշխատանք չէր` տասնամյակների աշխատանք էր։

– Իսկ ինչո՞ւ հայրենիքի հանդեպ մտահոգությունը մարդկանց չի հանում փողոց, անտարբեր ենք դարձել։

– Ինձ թվում է՝ մենք շատ հարցեր ունենք պարզելու այդ առումով, եւ նաեւ այն վախի, ցավի, հիասթափության, անհանգստության տարրերը, որոնք լիարժեքորեն չեն արտահայտում, եւ, բնականաբար, իրենց պատասխանները կարճ ժամանակում չենք կարող գտնել։

– Մի շարք նախկին կամ ներկա դիվանագետներ հայտարարություն էին տարածել՝ իրենց մտահոգությունն արտահայտելով արցախյան խնդրի վերաբերյալ։ Ձեր ստորագրությունը չկար այդ ցանկում։

– Ճիշտն ասած՝ ինձ հայտարարության մասին ոչ ոք տեղյակ չէր պահել։

– Իսկ Դուք միանո՞ւմ եք, համամի՞տ եք այդ տեքստին։

– Մի պարզ ճշմարտություն կա ինձ համար, որ հայրենիքն ինձ համար անքննելի եւ անբաժանելի մաս է, եւ Արցախն այդ հայրենիքի անքակտելի մասն է կազմում։

– Դուք Նիկոլ Փաշինյանի գործողություններում կամ հայտարարություններում ի՞նչ առարկայական վտանգներ եք տեսնում, որոնք մեզ պետք է ստիպեն փողոց դուրս գալ։

– Ամենամեծ վտանգը երկրի եւ պետականության հանդեպ եղած վտանգն է, որն իր հետ կարող է բերել նաեւ ընդհանրապես մեր ազգի՝ այս տարածքում անվտանգ գոյության սպառնալիքին։

– Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ինչո՞վ են սպառնում դրան:

– Վարած քաղաքականությամբ։

– Իսկ ավելի կոնկրետ՝ որտե՞ղ եք տեսնում այդ վտանգները։

– Ինձ թվում է՝ շատերն են շատ ավելի մանրամասն դրա մասին խոսել, բացահայտել, իմ կարծիքով՝ ով աչք ունի, տեսնում է, ով ականջ ունի, լսում է, ով միտք ունի, ընկալում է։ Էստեղ մի հոգի ավել ասի նույն բանը, թե ոչ, դա տարբերություն չի տալու։ Կարեւորը, որ հանրությունն իրոք գիտակցի, որ մենք ազգի գոյության եւ պետության գոյության խնդրի առաջ ենք կանգնած, եւ այն բոլոր քայլերը, անկախ նրանից՝ նրանք իշխանության ներկայացուցիչն են, թե ընդդիմության, պիտի բերեն միանշանակորեն ազգի եւ պետության ու պետականությունների պահպանությանը։

– Մեր երկրի առջեւ ծառացած այս սպառնալիքները միայն գործող իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությա՞ն հետեւանք են, թե՞ նաեւ արտաքին քաղաքական ճնշումների։

– Ինձ թվում է, որ արտաքին քաղաքական ոչ թե ճնշում, այլ մասնակցություն կա, բայց ցանկացած մասնակցություն կարելի է չեզոքացնել, եթե հանդես ես գալիս հայանպաստ եւ հայաստանանպաստ դիրքերից։

– Նիկոլ Փաշինյանը, ըստ Ձեզ, պրոթուրքական եւ պրոադրբեջանակա՞ն վեկտոր է որդեգրել, թե՞ Արեւմուտքի կամ Ռուսաստանի ազդեցության տակ է գործում։

– Դա բազմաշերտ խնդիր է, մեկ խնդիր չէ։

– Տեսեք` վերջին ամսում նախ Բրյուսել գնաց, ապա` Մոսկվա եւ 30 կետանոց փաստաթուղթ ստորագրեց, հետո մեկնեց Հոլանդիա․․․

– Կարեւոր չէ՝ ուր է գնում եւ ինչ է ստորագրում, կարեւորը, թե ինչ գործողություններ են իրականացվում։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ էսօր մեր սահմաններն էլ են վտանգված։ Խոսքերով շատ հրաշալի կարելի է արտահայտվել, բայց կարեւորը դրան հաջորդած գործողություններն են` խոսքին հաջորդող գործողությունները։

– Իսկ եթե իշխանափոխություն լինի, հնարավոր կլինի՞ ինչ-որ բան հետ բերել կամ շրջել անիվն այլ ուղղությամբ։

– Վստահ եմ, որ ճիշտ մարդկանց կողմից կառավարման պարագայում մենք հնարավորություն կունենանք ե՛ւ կասեցնել այդ բոլոր վտանգները, ե՛ւ նաեւ շատ ավելի դրական զարգացումների ուղի բռնել։

– Դուք այդ ճիշտ մարդկանց տեսնո՞ւմ եք։

– Իհարկե, մենք շատ լավ մասնագետներ ունենք եւ շատ նվիրյալ անձինք, եւ ես վստահ եմ, որ ճիշտ կառավարման պարագայում եւ միայն Հայաստանի, հայրենիքի ու հայ ժողովրդի շահերն աչքի առաջ ունենալու պարագայում կարող ենք ուղղակի սարեր շրջել։

– Դուք, օրինակ, վարչապետի թեկնածու ունե՞ք Ձեր աչքի առաջ։

– Կան մի քանի թեկնածուներ, որոնց շուրջ կարելի է համախմբվել։ Բայց էստեղ կարեւոր չէ վարչապետը, էստեղ կարեւորը թիմն է։ Մենք շատ ենք շեշտը դնում մեկ անձի վրա, մեկ անձով չի որոշվում, կարծում եմ՝ դա էլ սխալներից մեկն է, որ հանրությանը փորձում են ուղղորդել այդ մեկ անձի, մեկ փրկչի առումով։ Դա շատ մեծ սխալ է։ Թիմ է աշխատում, համակարգն է հիմքեր եւ հենքեր ստեղծում, այլապես չի կարող լինել։ Մեկ մարդով չեն կառուցում, բոլորով միասին են կառուցում։

– Այդ բոլորի մեջ նախկին իշխանությունները կամ նախկին նախագահները մտնո՞ւմ են։

– Բոլորն են մտնում դրա մեջ, բոլորը՝ անխտիր։ Եթե մենք կարծում ենք, որ մեր ժողովրդի մի մասով կկարողանանք շտկել․․․ բոլորը պիտի համախմբվեն եւ բոլորը պիտի միանան մեր ազգը եւ պետությունը փրկելու գործընթացին։

– Բայց ոմանք չեն միանում՝ ասելով, թե սա նախկինների վերադարձի, իշխանափոխության պայքար է` չեն ցանկանում, որ նախկինները վերադառնան։

– Գիտե՞ք, շատ դեպքերում մարդիկ, երբ որ չեն ուզում ակտիվ քայլեր ձեռնարկել, խուսանավելու միջոցներ են գտնում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ խաղաղության պայմանագրի վեց կետերը

Հաջորդ գրառումը

Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025
Միջազգային

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025
Նորություններ

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025
Հաջորդ գրառումը

Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Թաթոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական