Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մելքոնյանական աշունը

31/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Կերպարվեստ, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշունը նկարիչ Աշոտ Մելքոնյանի կտավներում ոչ թե եղանակ է, այլ հոգեվիճակ․ այն լուռ համաձայնեցում է անցողիկի, կյանքի բնականոն ընթացքի հետ, որտեղ սկիզբն ու վերջը փոխկապակցված են անտեսանելի թելով։ Նրա աշունները տխուր չեն, այլ պարուրված են լուսավոր մելամաղձությամբ ու գույներից հորդացող խաղաղությամբ։

Մելքոնյանին հոգեհարազատ է աշնան գունապնակը․ ոսկեգույնի և շագանակագույնի նրբերանգները նրա ձեռքում դարձել են խորհրդանշական լեզու։ Այդ գույներով նա արտացոլել է ոչ միայն բնության երևույթներն, այլ նաև մարդու ներքին հասունացման ճանապարհը։ Աշնան տերևաթափը նրա կտավներում երբեմն ստեղծում է հիշողությունների հոսք՝ ջերմ, նուրբ, թախծոտ, բայց`լուսավոր։

Աշնան լույսը նրա կտավներում նուրբ է ու փափուկ, երբեմն՝ արևաշող, երբեմն՝ մառախլապատ, բայց միշտ՝ ջերմացնող։ Այն անցյալում է թողնում կանաչ գարունն ու շոգ ամառն՝ առանց կորստի զգացողության։ Մելքոնյանը, լինելով ռեալիստ նկարիչ, հասկանում էր, որ արվեստի իրական գեղեցկությունը թաքնված է արևի ու լույսի մարող փայլի մեջ՝ այնտեղ, որտեղ կյանքը վերածվում է հիշողության։

Մելքոնյանական աշունը իր մեջ կրում է Հայաստանի բնության գեղեցկությունը, մարդու հոգևոր հանգստության ձայնը և ստեղծագործողի ներքին խոհերի խաղաղությունը։ Այն տերևաթափի պես անշուք ու անաղմուկ է, բայց յուրաքանչյուր տերևի անկման հետ բացվում է նոր շերտ՝ լռության և հավերժության մասին։

Նկարչի աշխարհում աշունը բազմաշերտ է․ այն չի սահմանափակվում մեկ գույնով կամ տրամադրությամբ։ Նրա համար աշունը հոգևոր տոն է՝ լույսի և կյանքի անցողիկության զրույց, ներքին շարժում, որտեղ բնությունը դառնում է մարդու զգացմունքների արտացոլում։ Այդ զգացողությունը հստակ երևում է Մելքոնյանի տարբեր ստեղծագործություններում, որտեղ նույն թեման երբեմն դառնում է լռության խորհրդանիշ, իսկ երբեմն՝ գույնի փառահեղ պոռթկում։

«Արարատն աշնանը» (1980) կտավում տիրում է խորհրդավոր լռություն։ Թեթև մառախուղի տակ կորած լեռները, երկու փոքր ծառերի զուսպ գոյությունը, հողի փափուկ շագանակագույն երանգները փոխանցում են  համբերության և ներդաշնակության մթնոլորտ: Լույսը մառախուղի նման փափուկ է, գույները՝ մեղմ ու հողեղեն։ Սա այն աշխարհն է, որտեղ ժամանակը դադարում է շտապել։ Մելքոնյանը նկարել է ոչ թե բնապատկեր, այլ լռության ներքին ճառագում, այն պահը, երբ մարդը լսում է ինքն իրեն և իր երկրի շունչը։ Այս կտավը հիշեցնում է, որ Մելքոնյանի համար բնությունը երբեք չի եղել արտաքին տեսարան։ Նա այն վերածել է զգայական տարածության՝ որտեղ լեռները հուշ են, ծառերը՝ կյանքի հիշողություն, իսկ լույսը՝ հավերժության խոստում։

«Աշուն» (1961) կտավում եղանակն այլ գույն ու շունչ ունի։ Քամին կարծես սողոսկում է կտավից ներս, փոթորկում ու միաձուլում երանգները՝ ստեղծելով  գույների հրավառություն։ Տպավորություն է ստեղծվում, որ  ծառերն աշնանը հրաժեշտ են տալիս  ուրախությամբ։ Այստեղ գույները դարձել են ազատության արտահայտում, իսկ լույսը՝ հոգու թրթիռ։

Աշոտ Մելքոնյանի վրձինն ազատ է ու համարձակ, բայց միևնույն ժամանակ նուրբ ու  երաժշտական։ Նրա վրձնած  աշունները մարդկային գոյության խորհրդանիշ են։ Նրա կտավներում պատկերված է ոչ միայն բնությունն, այլև՝ մարդու ներաշխարհը՝ զուսպ, ինքնամփոփ, բայց լի ներքին լույսով։ Մելքոնյանը կարողանում էր լռության մեջ լսել կյանքի շշուկը, գույների միջով զգալ ժամանակի ընթացքը։

Նրա աշունները միաժամանակ և՛ հողեղեն են, և՛ երկնային․ դրանք հիշեցնում են, որ գեղեցկությունը ծնվում է հավասարակշռությունից ու համեստությունից՝ անաղմուկ, պարզ, աննկատ և արտահայտվում իր բնական պարզությամբ։
Կտավներում արտացոլված հավասարակշռությունը Մելքոնյանի կտավներին հաղորդում է յուրօրինակ խորություն ու միտք, որոնք դիտողին սովորեցնում են ակամա լսել բնության ձայնը, դանդաղել, վերագտնել առօրյա թոհուբոհի մեջ «մեռնող» խաղաղությունն ու ներդաշնակությունը ու գալ ինքնահաշտեցման։

Մելքոնյանական աշունը մեզ հիշեցնում է, որ կյանքի ամենահոգեմաշ պահն անգամ կարող է լցվել լույսով, եթե նայես նրան սիրով և խաղաղությամբ։ Եվ երբ մենք կանգնում ենք նրա կտավների առաջ, հասկանում ենք՝ այստեղ աշունը չի վերջանում։ Այն ապրում է՝ որպես լռություն, որպես հուշ, որպես հավերժություն։

Մարիաննա Մանուչարյան

Աղբյուր՝ ART-COLLAGE

Պատկերներ:

«Աշուն» (1961թ.)

«Արարատն աշնանը» (1980թ.)

«Աշնան ծառեր» (1986թ.)

«Աշուն» (1989թ.)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք համոզված ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է զգալի օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին. Հաջիև

Հաջորդ գրառումը

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական