Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մատնիչներն ու նրանց աջակցող ՛՛երգչախումբը՛՛, քաղաքացիական պատերազմին ընդդառաջ. Ստեփան Դանիելյան

28/05/2026
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում արդեն կան հարյուրավոր քաղբանտարկյալներ: Այդ գործերի գագաթնակետն Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված շինծու գործն է, ում դեմ առաջադրված մեղադրանքում որևէ հիմք չկա՝ մեղադրանքում չկա պետական գաղտնիքի մասին որևէ հիմնավորում, չկա դավաճանության որևէ դրվագ, բայց դա կարևոր չէ քննիչների, ԿԸՀ-ի որոշում կայացնող կազմի, դատավորի համար:

Կարևորն այն է, որ ռեժիմի պատվերը կատարված է, և իրենց չենթարկվելու համար չեն հետապնդի:

Թե ինչու են Թևանյանի դեմ մեղադրանք առաջադրվել, պարզ է ու ակնհայտ, իշխող ռեժիմը սարսափի մեջ է և պատրաստ է գնալ ցանկացած քայլի ու անօրինականության, իր անփառունակ ժամկետը երկարաձգելու համար, թեկուզ ևս մի քանի ամսով: Ինչու մի քանի ամսով, որովհետև Հայաստանը տոտալիտար համակարգի համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի և այս ամենը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների:

Մի կողմ դնենք քաղբանտարկյալներին, և փորձենք հասկանալ այն մարդկանց հոգեկերտվածքը, ովքեր լինելով ՛՛իրավապաշտպան՛՛, իշխանությանը սպասարկող լրագրողներ, անգամ խորհրդային ժամանակների մի քաղբանտարկյալ, դարձել են պարզ մատնիչներ և ոչ միայն ծափահարում են բռնաճնշումներին, այլ ստանձնել են մատնիչների դերը և փորձում են ռեժիմին ծառայել՝ հանրային կարծիք ձևավորել:

Ովքեր են դրանք

——————

Այս հարցում մեզ կօգնի գերմանաամերիկյան փիլիսոփա, պատմաբան, քաղաքագետ, տոտալիտարիզմի տեսության հիմնադիր Հաննա Արենդտը:

Հաննա Արենդտը մատնիչներին դիտարկում էր ոչ որպես պարզապես «վատ մարդկանց», այլ որպես տոտալիտար համակարգի արդյունք։ Նրա կարծիքով ամենավտանգավորն այն է, երբ մարդը դադարում է ինքնուրույն մտածել և իր պատասխանատվությունը փոխանցում է համակարգին և նրան ծառայող մատնիչներին։

Այն, ինչը տեղի է ունենում այսօրվա Հայաստանում, ըստ նրա, ունի բոլոր բռնակալություններին հատուկ բնորոշիչներ: Մեծ հանցագործությունները կատարում են մարդիկ, որոնք

• ենթարկվում են հրամաններին,

• կրկնում են պատրաստի կարգախոսներ,

• չեն մտածում իրենց արարքների բարոյական հետևանքների մասին։

Նրա կարծիքով՝ մատնիչը հաճախ ոչ թե մոլի չարագործ է, այլ՝

• կոնֆորմիստ,

• վախեցած մարդ,

• կարիերիստ,

• կամ մեկը, ով ուզում է «ճիշտ» երևալ համակարգի աչքում։

Տոտալիտար պետությունն, ըստ Արենդտի, խրախուսում է մատնությունը, որովհետև այդպես մարդիկ սկսում են վախենալ ոչ միայն իշխանությունից, այլ նաև միմյանցից։ Այդ կերպ քանդվում է վստահությունը, ընկերությունը և հասարակական համերաշխությունը։

Արենդտի համար հիմնական հարցը սա էր․

«Ինչպե՞ս է մարդը դադարում մտածել սեփական խղճով»։

Նա կարծում էր, որ երբ մարդը արդարանում է. «բոլորն են այդպես անում», «ես պարզապես հրաման էի կատարում», կամ «դա իմ պարտքն էր» արտահայտություններով, հրաժարվում է անձնական պատասխանատվությունից։

Այսպիսով, Արենդտի պատկերացմամբ, մատնիչը մարդ է, որը հանուն անվտանգության, հարմարվելու կամ համակարգին ենթարկվելու՝ կորցրել է ինքնուրույն դատելու և բարոյական պատասխանատվություն կրելու կարողությունը։ Մեր դեպքում՝ ինքնակոչ ՛՛քաղհասարակության՛՛ ներկայացուցիչներ, իրենք իրենց համարող լիբերալ արժեքներին դավանող, բայց իրականում անօրինականությունների պաշտպան գործիչներ: Նման ՛՛լիբերալներն՛՛ էին Ստալինի ժամանակներում միլիոնավոր մատնագրեր գրողները:

Կարևոր է նշել, որ նման համակարգերում, ինչպիսին կառուցվում է Հայաստանում, զրոյացվում են բոլոր այն հանրային նորմերը, միջանձնային հարաբերությունների հորիզոնական կապերը, որոնց միջոցով ձևավորվում է հանրային համերաշխությունը:

Դրա համար պետք է ոչնչացնել ազգային խորհրդանիշները, միջանձնային բարոյական նորմերը, ոտնահարել ավանդույթներն, օրենքներն ու սահմանադրությունը, որոնց բացակայության պայմաններում պետք է ներազգային ատելություն սերմանել: Նման պայմաններում առաջանում է հանրային մի շերտ՝ անընդունական սեփական կարծիք ունենալու, որը ծափահարում է ՛՛ժողովրդի թշնամիների՛՛, ՛՛թշանամի երկրի լրտեսների՛՛ դեմ տարվող՛՛պայքարին՛՛:

Մատնիչներն ու պրոպագանդային տրվող մարդիկ են ցանկացած բռնակալական համակարգի բազիսը:

Այսինքն այն, ինչն այսօր տեսնում ենք Հայաստանում:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր Ղազինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Աայսօր մենք հաղթահարում ենք առաջին Հանրապետության ժամանակներից մնացած՝ պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ. Փաշինյան

28/05/2026
Նորություններ

300,000 վերադարձող. ով է իրական սրիկան. Արթուր Խաչիկյան

28/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը՝ Սարդարապատի հուշահամալիր. ուղիղ

28/05/2026
Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական