Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է հայերենագետ Պետրոս Բեդիրյանը

01/04/2026
- Մշակույթ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մահացել է հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը։ Նա 94 տարեկան էր։

Պետրոս Բեդիրյանը ծնվել է 1931թ. ապրիլի 7-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1943-46թթ սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1952թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղ և 1955-95թթ դասախոսել է։ Հայոց լեզու և գրաբար է դասավանդել նաև Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։

Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտը եղել է լայն։ Նրա աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դարձվածաբանությանը, բառագիտության և ստուգաբանության հարցերին։ Գիտական գործունեության բարձրակետն է համարվում նրա «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», որն իրենից ներկայացնում է հեղինակի 53 տարիների (1958-2011թթ) աշխատանքի արդյունքը։ Այն ներկայացնում է հայերեն 25.310 դարձվածքներ՝ գրական, խոսակցական, բարբառային։ Նյութը քաղված է անցյալի և ներկայիս 734 հեղինակների ստեղծագործություններից (Սայաթ-Նովայից մինչև մեր օրերը), հայրենի և Սփյուռքի ԶԼՄ 130 օրգաններից (ներառյալ հայրենի ռադիո և հեռուստակայաններ)։

1991թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1990թ-ից՝ պրոֆեսոր): Հրատարակվել են նրա «Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն» (1973թ.), «Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները» (1990թ.) աշխատությունները, «Դարձվածաբանական բացատրական բառարան» (1971թ.), «Ռուս-հայերեն, հայ-ռուսերեն բառարան» (1987թ., համահեղինակ), «Հայերեն շրջասությունների բառարան» (2002թ.), «Հայերենի թևավոր խոսքերի բառարան» (2002թ.), «Հայ-ռուսերեն գործնական բառարան» (2010թ.), «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան» (2011թ.) բառարանները, «Եկէք ճիշդ խօսինք ու գրենք» (1993թ.), «Լեզու նախնյաց» (գրաբարի դասագիրք, 1999թ.), «Հայ լեզուն և մեր խոսքը։ Արևելահայ խոսքի ուղեցույց։ Գործնական» (1999թ.), «Հայոց լեզվից 50 նորացված հարցարաններ» (2002թ., համահեղինակ), «Բառերի խորհրդավոր աշխարհում» (2003թ.) ուսումնական ձեռնարկները։ 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: 2021թ. ստացել է Մովսես Խորենացու մեդալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի իմաստուն ժողովուրդն ինքն իր ձեռքով կավարտի էժանագին այս շոուն՝ հունիսին՝ իր իսկ ընտրությամբ. Ռոբերտ Ամստերդամ

Հաջորդ գրառումը

12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով. նա բանտի մուտքի մոտ գիտակցությունը կորցրել է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով. նա բանտի մուտքի մոտ գիտակցությունը կորցրել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական