Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է լեզվաբան Խաչիկ Բադիկյանը

18/08/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը: Այս մասին ֆեյսբուքյան  էջում գրել ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը։

«Կյանքից հեռացել է լեզվաբանության մերօրյա վերջին մոհիկաններից մեկը՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վաստակաշատ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը:

Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների, շուրջ մեկուկես տասնյակ գիտական աշխատանքների, մենագրությունների, բուհական դասագրքերի, բառարանների և այլն: Մեծ է լեզվաբանի ավանդը հատկապես հայերենի դարձվածաբանության ուսումնասիրության մարզում:

Անվանի գիտնականի, բարի ու ազնիվ ընկերոջ, սիրելի դասախոսի, լավ մարդու հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների հուշերում…

Խունկ և խոնարհում…. »,- գրել է նա։

Խաչիկ Բադիկյանը ծնվել է 1932 թ. մարտի 15-ին Շիրակի մարզի Աշոցքի Սիզավետ գյուղում։ 1951 թ. ավարտել է Գյումրիի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1955 թվականին ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին աշխատել է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի և Սովետական ավանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, ապա և դպրոցի տնօրեն։

1962 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում և Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում։ 1967 թվականին պաշտպանել է գիտական թեզ, ստացել է բանասիրական գիտությունների թենածուի գիտական աստիճան։ 1969-1977 թվականներին աշխատել է որպես ավագ դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1973-1976 թվականներին եղել է ֆակուլտետի դեկանի տեղակալ։

1976 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1977-1991 թվականներին կրկին աշխատել է ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» թեմայով։ 1991 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1991 թվականից աշխատել է ԵՊՀ-ում։ 1985-1997 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։ 1998-2006 թվականներին համատեղության կարգով աշխատել է Գավառի պետական համալսարանում։ 2002 թվականին աշխատում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում, 2004 թվականից որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1969-2006 թվականներին տարբեր տարիներ մասնակցել է հայագիտական մի քանի միջազգային ու հանրապետական գիտաժողովների. կարդացել է զեկուցումներ, հրատարակել հոդվածներ։ 1999 թվականի հուլիսին զեկուցում է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում կազմակերպված հայագիտական 6-րդ գիտաժողովում՝ Հայերենի դարձվածների վերաբերյալ։ Հրատարակել է 19 մենագրություն և 150-ից ավելի հոդվածներ ու գրախոսություններ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ հետազոտությունների՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը հրթիռակոծումը չէ

Հաջորդ գրառումը

Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է «Սմերչ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Հաջորդ գրառումը

Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է «Սմերչ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական