Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի կրոնական ու մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար:
Այս մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում, հաղորդվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: