Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան» , երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է։
Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։
Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։
Բարեկամ Ֆրանսիան եւ նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն։
Նշենք, որ այսօր, Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է. «Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ այս երկիրը դիտում էին որպես Ռուսաստանի իրական արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց իր երկիրը պաշտպանել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների»։



Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ








