Դիզայներ, ոճաբան, Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից։ Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը չի հիշում՝ Նիկոլյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է մինչ հայտարարությո՞ւնը, որ իրեն չեն թողնում մտնել իր աշխատավայր, թե՞ դրանից հետո։
Պատասխանել է. «Ժամանակագրորեն հիմա չեմ կարող հիշել»։
Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն էր։ Հիշեցնենք, որ նա ապրիլի 15-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անց կացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դահլիճից նետվեց բեմ ու այրեց Ադրբեջանի դրոշը։