Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրայր Թովմասյանը չի բացառում՝ Փաշինյանի հայտարարությունները կարող են դառնալ ՍԴ քննության առարկա

23/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը չի բացառում, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթներում հնչած ձևակերպումները ինչ-որ փուլում կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը, արձագանքելով հատկապես Արցախի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներն իրավական տեսանկյունից մեկնաբանելու հարցին, ասաց. «Այն հարցերը, որոնք բարձրացվում են, մի փուլում կարող են դառնալ ՍԴ քննության առարկա, ուստի այս փուլում թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել»։

Հարցին՝ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվի առանց հանրային լայն քննարկման, կարո՞ղ է արդյոք նշանակել հանրաքվեի անցկացում, Թովմասյանը պատասխանեց՝ հանրաքվեն ու հանրային լայն քննարկումը տարբեր ինստիտուտներ են։

«Հանրաքվեն այլ ինստիտուտ է, լայն քննարկումն այլ ինստիտուտ է։ Այսինքն, հանրային լայն քննարկումը դեռևս չի ենթադրում հանրաքվեի անցկացում, ենթադրում է հանրության տարբեր շահագրգիռ հատվածների հետ այդ հարցի քննարկում»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ չի կարող ասել, թե այդ քննարկումների արդյունքում ինչ փաստաթուղթ է ծնվելու, բայց մոտավորապես մտածելով, որ կարող է նման փաստաթուղթ ծնվել, որը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա, ինքը ձեռնպահ է մնում այդ հարցին պատասխանելուց։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ Սահմանադրությունը միշտ էլ կարելի է փոխել, պետք է ուղղակի գնահատել դրա անհրաժեշտությունը:

«Ընդհանրապես, Սահմանադրությունը երկու դեպքում են փոխում, մեկը իմիտացիա ստեղծելու կամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, որն այնքան էլ ցանկալի չէ: Երկրորդը, երբ օբյեկտիվորեն անհրաժեշտություն կա Սահմանադրությունը փոխելու: Ես տեղյակ չեմ, իմ կարծիքը կարող եմ ասել, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Չկա որեւէ խնդիր, որ բարձրացվել է եւ ընթացնիկ օրենքների փոփոխությամբ հնարավոր չէ լուծել»,- ասաց նա:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը

Հաջորդ գրառումը

ԱՄՆ դեսպանատունը իրար հակասող հաղորդագրություններ է տարածել մեկ օրում. այս որակն է այսօր մեր երկրում շատերի կողմից փառաբանվում.Սոֆյա Հովսեփյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի է. Փաշինյան

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ դեսպանատունը իրար հակասող հաղորդագրություններ է տարածել մեկ օրում. այս որակն է այսօր մեր երկրում շատերի կողմից փառաբանվում.Սոֆյա Հովսեփյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական