Հինգշաբթի, Մայիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հունիսի 7-ին քաղաքացիները պետք է պատասխանեն՝ ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե «Արևմտյան Ադրբեջան»

21/05/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկարայի, Բաքվի և գլոբալիստական ուժերի պահանջները Հայաստանից հետևյալն են՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանձնում, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցում, կարևոր տրանսպորտային հանգույցներում գտնվող առնվազն երեք հայկական տարածքների հանձնում, ԱԷԿ-ի փակում, հանքարդյունաբերության ոչնչացում, Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերում, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացում։ Այս մասին այսօր տեղի ունեցած հրատապ մամուլի ասուլիսի  ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Ըստ բանախոսի՝ Հայաստանի «ուկրաինացումը» նախատեսված է այն բանի համար, որպեսզի թյուրքական աշխարհը գերիշխող դեր ստանա տարածաշրջանում՝ դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին։

«Բնական է, որ ովքեր դեմ են այս ամենին, պետք է հռչակվեն դավաճաններ։ Մեզ վրա իրենց հարձակումները չեն կարող որևէ ազդեցություն թողնել։ Մենք միշտ եղել ենք ընդդիմության համախմբման կողմնակից։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։ Առանց ընդդիմության համախմբման՝ իշխանությունները կարող են վերարտադրվել, իսկ եթե Հայաստանն արժանանա Արցախի ճակատագրին, ապա արդեն կարևոր չի լինի, թե ով կլինի վարչապետը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նրա համոզմամբ՝ առաջիկա ընտրությունները տարբերվում են նրանով, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի. Թուրքիան և Ադրբեջանն ակտիվ դերակատարում ունեն երկրի ներքաղաքական կյանքում, որտեղ նրանք ունեն իրենց թեկնածուն՝ ի դեմս Փաշինյանի։

«Բացի այդ՝ մենք երբեք գոյաբանական հարց չենք լուծել։ Հունիսի 7-ին քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին՝ ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե «Արևմտյան Ադրբեջան»,- նշեց նա։

Անդրանիկ Թևանյանը կոչ արեց իշխանության ստորին և միջին օղակների ներկայացուցիչներին չկատարել իշխանությունների ապօրինի հրահանգները՝ խոստանալով  իշխանափոխությունից հետո «վհուկների որս» չկազմակերպել։

Անդրադառնալով Արցախի հարցին՝ բանախոսը շեշտեց՝ կան բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև Գերագույն խորհրդի որոշումն այն մասին, որ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչվեր Ադրբեջանի մաս։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց նաև, որ 2022 թվականի ապրիլին Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե միջազգային ուժերն իրեն հորդորում են իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը՝ տեղի հայերի անվտանգության ապահովման դիմաց, իսկ դրանից առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, թե զարմացած ու հիացած է Փաշինյանի համարձակությամբ։

Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց՝ դրան նախորդել են ստվերային գործընթացներ և հանդիպումներ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախի կարգավիճակը կիջեցվի, իսկ իրականում՝ այն կհանձնվի Ադրբեջանին, և հիմքեր կստեղծվեն հայերի էթնիկ զտումների համար։

«Դրանից հետո սկսվեց Դիմադրության շարժումը, և հանձնման գործընթացը հետաձգվեց, բայց քանի որ պայմանավորվածություններն արդեն կային, հետո տեղի ունեցավ Ջերմուկի ուղղությամբ երկօրյա պատերազմը, որի հետևանքով մենքմի քանի հարյուր զոհ ունեցանք։ Մենք իշխանափոխությունից հետո քրեական գործի շրջանակներում կփորձենք պարզել՝ արդյոք դա համաձայնեցված պատերազմ էր՝ հայ հասարակության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար, որպեսզի հանձնվեր այն, ինչին Փաշինյանն այդ ժամանակ արդեն համաձայնեցր, թե Փաշինյանը վախեցավ իրականացնել այդ ծրագիրը, ինչից հետո ադրբեջանցիները որոշեցին ուժ կիրառել։

Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է կայացնել մի որոշում, որի համար իրեն պետական դավաճան կանվանեն, բայց ինքը, միևնույն է՝ գնալու է այդ ճանապարհով։ Դրան հաջորդեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ Արցախը հանձնվեց Ադրբեջանին»,- հիշեցրեցԱնդրանիկ Թևանյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ Արևմուտքն այս ամենն իրականացրեց ոչ թե ընդդեմ Հայաստանի, այլ ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանն օգտագործելով որպես միջնորդ։ Իսկ Փաշինյանը դրա դիմաց ակնկալեց ստանալ արևմտյան ուժերի աջակցությունը՝ սեփական իշխանությունը պահպանելու հարցում։

Դրանից հետո սկսվեց Արցախի բլոկադան, որը տևեց մի քանի ամիս, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ էին։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը ենթարկվեց հարձակման, և քանի որ այն արդեն ճանաչված էր Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահները չունեին լեգիտիմ հիմք՝ հայերի պաշտպանության գործառույթ իրականացնելու համար։

Հոկտեմբերի 6-ից հետո կայացավ Երևան-Մոսկվա-Բաքվու ձևաչափով հանդիպումը, որի ժամանակ պետք է ընդունվեր համատեղ հայտարարություն։ Այն խմբագրվեց, քանի որ Արցախն արդեն ճանաչվել էր Ադրբեջանի մաս, ինչի արդյունքում հանվեց այն տողը, թե կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագային։

Ստացվեց այնպես, որ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանդես եկան ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Այս պարագայում մենք չէինք կարող դաշնակից ունենալ։ Հետագա իրադարձությունները հանգեցրին ողբերգական հետևանքների և Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանը»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արագածոտնի մարզում

Հաջորդ գրառումը

Դու պատերազմ տեսե՞լ ես, որ իմանաս՝ խաղաղությունն ինչ է, քո ձեռքերում ընկեր զոհվե՞լ է, որ իմանաս խաղաղությունն ինչ է. Իգոր Սարգսյանի կալանքը 2 ամսով երկարացվեց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վլադիմիր Պետրոսյան․ «Ամենաբարձր պաշտոնն անգամ չի կարող փոխարինել մարդկային ջերմությանը»

21/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ապացուցեն, որ Ծառուկյանը շպիոն ա, ինձ թող իմ ցանկությամբ գնդակահարեն, եթե չէ, արտահայտվողը պետք ա գա մտնի իմ առյուծի մոտ՝ իր ցանկությամբ

21/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դու պատերազմ տեսե՞լ ես, որ իմանաս՝ խաղաղությունն ինչ է, քո ձեռքերում ընկեր զոհվե՞լ է, որ իմանաս խաղաղությունն ինչ է. Իգոր Սարգսյանի կալանքը 2 ամսով երկարացվեց

21/05/2026
Հաջորդ գրառումը

Դու պատերազմ տեսե՞լ ես, որ իմանաս՝ խաղաղությունն ինչ է, քո ձեռքերում ընկեր զոհվե՞լ է, որ իմանաս խաղաղությունն ինչ է. Իգոր Սարգսյանի կալանքը 2 ամսով երկարացվեց

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
Միջազգային

«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու. Գալուզին

20/05/2026

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է, Մոսկվայի համար անընդունելի է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական