Երեքշաբթի, Փետրվարի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հովհաննես Հովհաննիսյանն Արամ Սիմոնյանին խոստացել էր՝ մեր իշխանության ժամանակ Դուք մնալու եք ռեկտոր…». Գևորգ Էմին-Տերյան (տեսանյութ)

11/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայտարարվել էր, որ եկել էր հարց ու պատասխանի, բայց պարզ է, որ իրականում դա չէր հետաքրքիր նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Ենթադրելի է, որ եկել էր տրամադրություն ստուգելու: Իմ անձնական կարծիքով՝ գուցե փորձում էր տնտղել ռեկտոր դառնալու՝ իր անձնական հեռանկարները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ գիտխորհրդի նիստին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությանը:

ԵՊՀ մամուլի խոսնակը նշեց, որ իր համար ակնհայտ է՝ Վահրամ Դումանյանը չի կարողանում կատարել ԿԳՄՍ նախարարի պարտականությունները, ինքն էլ նեղվում է դրանից, և ենթադրելի է, որ փորձում է անկյունում մի տեղ ապահովել իր համար, գուցե քաղաքական իրադարձություններից հեռու:

«Այս անհարմարությունը գալիս է նրանից, որ Վահրամ Դումանյանն առաջ է մղում ոչ իր օրակարգը, գուցե ասում է բաներ, որոնց ինքն էլ չի հավատում: Ավելին, ինքը տարիներ շարունակ որպես հակառակ արժեքների կրող է ներկայացել, մինչդեռ հիմա անում է ճիշտ հակառակը: Նա միշտ խոսել է բուհ-ական ինքնավարության, ակադեմիական ազատության մասին, գիտխորհրդում ունեցել է ընդդիմադիր կեցվածք, իսկ հիմա անում է ճիշտ հակառակը»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Վերջինիս խոսքով՝ երեկ տեղի ունեցած գիտխորհրդի նիստում ավելի ծանր բացահայտումներ եղան:

«Նախարար Դումանյանն ընդունեց, որ ինքը ստախոս է, որովհետև նախկինում ասել էր, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդից հեռացած 11 անդամների ինքնուրույն որոշումն է եղել հեռանալը, սակայն երեկ նա ընդունեց, որ այդ 11 անդամների մոտ նույն տեքստն է եղել, և ասաց՝ համարեք՝ ես եմ ասել, որ գան ու դիմումները գրեն»,- ասաց ԵՊՀ պաշտոնյան:

Գևորգ Էմին-Տերյանի ընկալմամբ՝ ինքը երեկվա գիտխորհրդի նիստից այնպիսի տպավորություն է ստացել, որ Վահրամ Դումանյանը չի կարող դառալ ԵՊՀ ռեկտոր, որովհետև նա արդեն իսկ քայլեր է անում Համալսարանի դեմ:

«Հիմա ԵՊՀ-ն կանգնած է շատ լուրջ իրավաբանական խնդիրների առաջ: Եթե, օրինակ, ռեկտորի ժ/պ-ն ավելի շուտ հեռանա իր դիմումի համաձայն, թեև ասաց, որ մինչև հոգաբարձուների խորհուրդ չլինի, ինքը չի հեռանա, Համալսարանը չի կարողանա Հոգաբարձուների խորհրդում իր անդամներին ձևավորել: Երկու ամիս չձևավորելու դեպքում արդարադատության նախարարը 3 հոգու կամայական նշանակում է հոգաբարձուների խորհրդի անդամներ, և այդ 3 հոգին ընտրում են կառավարչին: Մի այլ նորմ էլ կա, որ, 6 ամիս կառավարման մարմիններ չձևավորելու դեպքում հիմնադրամը կարող է լուծարվել: Այսինքն՝ սրանք դրույթներ են, որ սրի պես կախվել են Համալսարանի գլխին, և կարող է գալ այդ օրը, որ օրենքով Համալսարանը կարող է լուծարվել»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Նա նշեց, որ ԵՊՀ պատմության մեջ, եթե չհաշվենք 1937թ. սև տարին, երբեք այդ արագությամբ ռեկտոր չի փոխվել:

«Համալսարանը չի կարոզ զարգանալ կես տարվա տեսլականով, որովհետև քաղաքական իշխանության և ԵՊՀ-ի, բարձրագույն կրթության և գիտության շահերը հակադիր են: Քաղաքական իշխանությունն ամեն ինչ անում է օրվա արդյունք ունենալու համար»,- ասաց ԵՊՀ մամլո խոսնակը:

Նա նաև հավելեց, որ ԵՊՀ-ում առաջին դեմքի կռիվ չի գնում, որովհետև Համալսարանն այնպիսի մարմին է, որ ով գա, դառնա ռեկտոր, նա համալսարանական է դառնալու, այսպես ասած, «վերամկրտվելու է», բայց խնդիրն այն է, որ այս պրոցեսը շարունակական դառնալու վտանգ կա, ինչը կհանգեցնի գիտության ու կրթության իսպառ ոչնչացման:

Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ թեև Համալսարանը բաց է ու արձագանքում է գրեթե բոլոր իրադարձություններին, բայց կան փակ էջեր, որոնք քչերը գիտեն, և դրանցից մեկը, օրինակ, այն է, թե ինչպես Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

«Որովհետև Հովհաննես Հովհաննիսյանն Արամ Սիմոնյանին խոստացել էր՝ մեր իշխանության ժամանակ Դուք մնալու եք ռեկտոր: Սա հնարավոր չի՝ շատ մարդ իմանա, սա մի 3 հոգի մարդ գիտի, ես էլ սրա մասին իմացել եմ շատ պատահաբար»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը՝ ներկայացնելով մանրամասները:

Հարցին՝ այսինքն՝ Արամ Սիմոնյանն այս իշխանությունների հետ գործարքի՞ է գնացել, նա պատասխանեց՝ ոչ թե գործարքի, այլ կառուցողական համագործակցության:

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, ուղարկվել են միջազգային մարմիններին. ՀՀ ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Նիկոլակերպ “քաղաքականությունն” ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները.Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք օգնեցինք գրավել Ղարաբաղը, իսկ դուք գործարքի մեջ եք մտնում ԱՄՆ-ի հե՞տ. Դուգին

16/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում պետք է դառնա խորագետ քաղաքական որոշում. քաղաքագետ

16/02/2026
Նորություններ

Առաջին լուսանկարի «հոգեւորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը

16/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եպիսկոպոսաց ժողովը Սանկտ Պյոլթենում տեղի կունենա փետրվարի 17-ից 19-ը

16/02/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլակերպ "քաղաքականությունն" ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները.Արտակ Զաքարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական