Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՊՆ-ն դուրս է բերել Տավուշի դիրքերից մեկը. Դավիթ Գալստյան

01/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիրքը դուրս է բերվել սահմանազատման ՈՉ ԵՆԹԱԿԱ տարածքից։

Համեմատաբար նոր արբանյակային լուսանկարները ապացուցում են այդ փաստը։

ՀՀ ԶՈՒ-ն հեռացել է Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող դիրքից, թեև այդ հատվածը սահմանազատման/սահմանագծման կտորներից դուրս է (կտորների արանքում ա)։

Իսկ սահմանազատման ենթակա հատվածները նշված են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հրապարակված քարտեզի վրա։

Նկարում երևում է, որ 2023 թ-ին գոյություն ունեցող դիրքը 2025 թ-ին ապամոնտաժվել է, խրամատները լցվել են և այլն։

Ես մեկնաբանություն էի խնդրել ՊՆ-ից։ Ինձ ասացին, որ իմ «նույնաբովանդակ հարցմանը ԱԱԾ-ն արդեն արձագանքել է»։

Անկեղծ՝ գաղափար չունեմ, թե կոնկրետ ինչի մասին են գրել։ Երևի ուրիշ դիրքային փոփոխությունների մասով։

Բայց պատասխանից խուսափելու, ենթադրում եմ, լավագույն տարբերակը չի…

N.B․ Դիրքը, իմ կարծիքով, շատ էական մարտավարական նշանակություն ունի։ Տեղանքն է վերահսկում, Կիրանց / Խերիմլի հատվածին մոտեցող ճանապարհն է վերահսկում, դիմացի ադրբեջանական գյուղը և այլն․․․

Ավելի վաղ գրել էի Բերքաբերի մյուս ափում Ադրբեջանի կողմից միակ դիրքի հետքաշման մասին։

Կառավարության կողմից հրապարակված քարտեզը ու դիրքը։ Պարզ երևում է, որ դիրքը սահմանազատվող կտորներից դուրս է:

Ադրբեջանի թողած դիրքը՝  https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid027ArnwqGNQLmpxhWZttBESbd2ZjeB54LJoNAem4whsQbXPwjjkUxL1PPWYu2nCSQ3l

Դիրքը ու սահմանազատվող կտորի հեռավորությունը:

ՀՀ-ին «գաղտնի» փոխանցված ադրբեջանական դիրքը

ՀՀ իշխանություննևը գաղտնի էին/են պահում այն, որ Ադրբեջանը Հայաստանին դիրք է փոխանցել Տավուշում «սահմանազատման» ընթացքում։

Առաջին հայացքից թվում է, թե «լավ լուր է/փիառ է, ինչի՞ պիտի թաքցնեին»։ Դրան կհասնենք, բայց սկսենք սկզբից։

* Բաղանիս-Բերքաբեր հատվածում «սահմանազատումը» արվել է, բնականաբար, Ադրբեջանի պահանջով, որպեսզի ինքը վերահսկողություն ստանա Խորհրդային Ադրբեջանի 4 նախկին սահմանային գյուղերի տարածքի նկատմամբ։

* Արդյունքում տարածքներ ու բազմաթիվ դիրքեր, փաստացի, զիջել է միայն ՀՀ-ն։ Այստեղ կա մի «բայց»։

* Ես հայտնաբերել էի, որ ըստ պաշտոնապես հրապարակված քարտեզի՝ ոչ միայն ՀՀ-ն պետք է դիրք զիջի, այլ նաև՝ Ադրբեջանը։

* Չար լեզուները պնդում էին, որ Ադրբեջանը պետք է զիջեր 3 դիրք, ինչը (ըստ քարտեզի) շատ տրամաբանական է։ Բայց զոռով-շառով մեկին են համաձայնել (ընթացքում խառը բաներ են եղել):

* Հետագայում ես ստացա սկզբից ոչ պաշտոնական, հետո կիսապաշտոնական / ոչ հրապարակային հաստատումներ, որ ՀՀ-ն մի դիրք է ստացել։

* Որոշ ժամանակ առաջ հնարավորություն ունեցա բարձրաստիճան սահմանապահներից մեկից հետաքրքրվել՝ ինչու են թաքցրել այս դիրքի ստանալու փաստը (իմանալով պատասխանը)։

Ասաց մոտավորապես՝ «չէ, ի՞նչն ենք թաքցրել, ոչ մի թաքուն բան, բացահայտ է եղել․․․»։

* Դրանից հետո չալարեցի, գտա հարցումը, որը ուղարկել եմ ԱԱԾ դեռ 2024 թ․ մայիսին։

«Արդյո՞ք հետ է քաշվել 41° 4’11.99″N 45° 9’37.18″E կոորդինատներով ադրբեջանական դիրքը․․․»։

Ի պատասխան՝ ստացել եմ սա․

«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը թույլատրելի սահմմաներում արդեն իսկ պարզաբանումներ ներկայացրել է ս․թ․ մայիսի 16-ին Հանրային ՀԸ կողմից եթե հերառձակված հաղորդման ընթացքում»։

* Հարցազրույցում, որում խոսվում էր նաև թե «ով ինչ է ստանում» մասին, բնականաբար, որևէ տեղեկություն դիրք ստանալու/հետ քաշվելու մասին չկար։

Կար մի քանի մանիպուլյատիվ պնդումներ այլ թեմաներով, բայց դա ուրիշ պատմություն է:

* Լավ, բա ինչո՞ւ էին թաքցնում։

Պատճառն այն է, որ եթե այս տեղեկատվությունը հասանելի դառնար Ադրբեջանում լայն զանգվածներին/իշխանության այլ թևերին, ապա կարող է դժգոհության ալիք բարձրանար («մենք հաղթել ենք, ինչու ենք բան զիջում»), չէ՞որ Ալիևի հռետորաբանությունը այդպիսի բան չէր նախատեսում։

Ու Ադրբեջանը կարող է փոշմաներ։

* Ի դեպ, իշխանական թևի / պատգամավորների «Կիրանցում բոլորը գոհ են» ինքնամոռաց թեզն ու շուխուրը (գյուղապետի կոնտեքստից կտրած բառերով) Ադրբեջանում բարձրացված դժգոհության պատճառով աշխատեց ի վնաս կիրանցեցիների։

*** Քարտեզ

* Քարտեզի աջ մասում նշված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված դիրքը (շրջանակի մեջ, գիծ քաշած ադրբեջանական դրոշով)։

Ներքևի / կենտրոնական մասում նշված է Ադրբեջանին փոխանցված հայկական դիրքերից միայն մեկը (մյուսները այլ հատվածներում են):

* Տակտիկական տեսանկյունից (իմ սուբյեկտիվ կարծիքով) Ադրբեջանին փոխանցված դիրքը ավելի կարևոր է ոչ միայն ստացած, այլ նաև մնացած Բերքաբերի ջրամբարից արևելք (աջ) գտնվող դիրքերից։

Դիրքը բարձունքի վրա է, այստեղից տեսանելի/վերահսկելի են թե՛ նշված դիրքերը, թե՛ դեպի դրանք տանող ճանապարհը։

* Այդ պատճառով (չար լեզուների պնդմամբ) առաջացել են որոշ լոգիստիկ բարդություններ (․․․):

Երևի այսքանը․․․

P.S. Գեղարքունիքի քննարկվող դիրքի մասին գրել էի 2025 թ․ սեպտեմբերին:

https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid0apHNkdBcA4UyPtLtCzFCd9PEj8a6AUq3KNnCcyLAr2PicAXqYNq6honKSLb8bf4pl

Սա էլ պետք է այստեղ լինի՝

❗️ ՀՀ քարտեզի մասին իրական քամահրանքի և այդ քարտեզից տարածք հանձնելու մասին

https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid02DDkXu1EFFgRNdk256ZrhhWvCLgSWyLCrf3TkomL6mtsk1aY5GjLeAfgzBvp2Zw6Ll

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԵՄ-ում․ Պուտին

Հաջորդ գրառումը

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Երբ դիմացինդ ճշմարտության հետ խոսելու ձևը չգիտի, սուտն ու բամբասանքը մնում են նրա միակ զենքը. Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026
Նորություններ

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. Էդգար Ղազարյան

22/05/2026
Նորություններ

Մակրոնը խոստովանեց՝ Արցախը զոհաբերվեց տարածաշրջանից ռուսներին դուրս մղելու համար. Արթուր Խաչիկյան

22/05/2026
Միջազգային

Հենց Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Օվերչուկ

22/05/2026
Հաջորդ գրառումը

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026

8 տարի առաջ ցանված ատելության սերմերը օրեցօր ծիլ ու բողբոջ տալով՝ այժմ արմատ են գցել եւ առատ, շա՜տ առատ բերք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական