Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանություններն իրենց արկածախնդրության և դիլետանտիզմի պատճառով դարձել են հայկական պետականության գերեզմանափորերը. վերլուծաբան

10/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական դիսբալանսն ավելի է մեծացել, դիվանագիտական միջավայրը մեզ համար ավելի աննպաստ է դարձել։ Եթե ՀՀ իշխանությունները չգնան ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով, մեզ պատերազմ է սպասվում, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

«Սա արդեն ենթադրություն չէ։ Ես խորապես համոզված եմ, որ Արևմուտքը չունի Հայաստանին աջակցելու ստրատեգիական շահ։ Արևմուտքը մի բանի է պատրաստ աջակցել՝ Նիկոլ Փաշինյանի հակառուսական ստրիպտիզին։ Թրամփն էլ չի զբաղվելու մեր տարածաշրջանով. նա տարածաշրջանում իր ընկեր համարում է Էրդողանին»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամության գործընթացի մեկնարկին՝ Սուրեն Սուրենյանցը շեշտեց՝ Թուրքիան ԵՄ դռների մոտ կանգնած է շուրջ 50 տարի, Վրաստանը ևս երկար տարիներ բռնել է նույն ուղին։

«Հայաստանին տանում են Ուկրաինայի ճանապարհով, ինչի ավարտը լինելու է ՀՀ պետականության կորուստը։ Այս մարդիկ իրենց արկածախնդրության և դիլետանտիզմի պատճառով դարձել են հայկական պետականության գերեզմանափորերը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ըստ Սուրենյանցի՝ այդ երկիրն ի վերջո կփորձի լուծել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարցերը՝ չսպասելով, թե երբ հայ ժողովուրդը քնից կարթնանա՝ հեռացնելու գործող իշխանություններին։

Սուրեն Սուրենյանցը միաժամանակ անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին՝ տեղեկացնելով, որ իրենց քաղաքական ուժը ներկայումս կոնսուլտացիաների մեջ է քաղաքական տարբեր ուժերի հետ՝ ձևավորելու իշխանությունների այլընտրանքային ընդդիմադիր հարթակ։

«ՀՀ հաջորդ կառավարությունը կամիկաձեների կառավարություն է լինելու, որը ստիպված է լինելու Նիկոլ Փաշինյանի թողած փլատակների վրա ծանր լուծումներով երկիրը փրկել. հեշտ լուծումներ չեն լինելու։ Նոր կառավարությունը ստիպված է լինելու ծանր լուծումներով հասնելու այն բանին, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանվի։ Եթե վստահելի ընդդիմադիր հարթակ ձևավորվի, իրավիճակը կարող է շտկվել։

Այսօր Հայաստանը, որպես այդպիսին, վարչապետ չունի, մենք գործ ունենք Ալիևի տեղապահի հետ»,- ասաց բանախոսը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

Հաջորդ գրառումը

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական