Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ ՀԱՅՐԵՆԻՔ. ԿԳՄՍՆ պաշտոնյա

25/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Աղբալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու համար, որի հետ կապված գրառում կատարել ֆեյսբուքի իր էջում։

«ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ…

Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում…ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել…Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը…, որովհետև այդ ծրագրերը կանխում էին ահագնացող արտագաղթը, հայ երիտասարդին կապում էին իր ծննդավայրի հետ, հույս էին տալիս նրան, որ հնարավոր է իր գյուղում ու քաղաքում աշխատանք ունենալ, երջանիկ լինել ու բարեկեցիկ ապրել: Չէի ներկայացրել, որովհետև կարող էի կանխել ու այս ընթացքում ուժերիս ներածի չափով կանխեցի մյուս ոլորտների հետ համեմատած մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին ուղղված հարվածները:

Ու հիմա երեք տարվա հեռավորությունից նայելով՝ հասկանում եմ, որ ճիշտ եմ արել, դիմացել եմ ու արել եմ առավելագույնը:

Հեռանում եմ այսօր ու այս համատեքստում ուզում եմ երախտագիտությունս հայտնել միջազգային և հասարակական այն կառույցներին, որոնց հետ աշխատել եմ, իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, որոնք նվիրումով են վերաբերվել ոլորտի զարգացման բոլոր գործընթացներին, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իմ խնդրանքով բազմիցս անդրադարձ են կատարել ոլորտի ձեռքբերումներին ու հիմնախնդիրներին:

Շնորհակալ եմ ոլորտի բոլոր մասնագետներին՝ տնօրեններ, դասախոսներ, վարպետներ, ովքեր, չնայած բարձր ղեկավարության անհիմն ու ամբարտավան թիրախավորմանը, հավատացել են իրենց առաքելությանն ու գործի կարևորությանը՝ ապահովելով զարգացում:

Ես այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացնում, որովհետև հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու ի տարբերություն շատերի՝ կառչած չեմ այդ պաշտոնից: Հեռանում եմ տղամարդավարի հայտարարելով, այլ ոչ թե ձեր պատկերացրած սաբոտաժ անելով ու պետությանս դեմ աշխատելով:

Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ ՀԱՅՐԵՆԻՔ… այլ պատմական և ժամանակակից կրթամշակութային կենտրոն, իր Եզնիկ Մոզյան արհեստագործական բացառիկ ուսումնարանով, Տեխնոլոգիական համալսարանով, Կերպարվեստի և երկրաբանական թանգարանով և վերջապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիով, որոնք գուցե ծառայողական թանկարժեք մեքենայի մգեցված պատուհանից դժգույն են երևացել:

Հեռանում եմ, որովհետև, դուք ուրացել եք ոչ միայն Արցախը, այլև յուրաքանչյուր հայի հոգու խորքում ապրող Արարատի վերադարձի երազանքը: Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու:
Հեռանում եմ, որովհետև չեմ կարող հպարտանալ իմ երկրի պարտությամբ, որին հասցրիք դուք՝ ձեր առաջին հայացքից անգրագետ, բայց իրականում ծրագրված գործելակերպով: Չեմ կարող հպարտանալ այն պողպատե գործիքով, որով սպառնում եք բացառապես հայերին, իսկ թշնամուն պատասխանում ընդամենը քառատողով:

Հեռանում եմ, որովհետև ամեն օր տեսնում եմ հրապարակային ձեր խոսքի ու կատարած գործի արմատական տարբերությունները: Ինձ համար Հայաստանն է կարևոր իր ձյունապատ ամեն լեռով, իսկ ձեզ համար հանրապետության հրապարակի շենքերից ընդամենը մեկը:
Ինձ համար կարևոր է ազգայինն ու հայը, ձեզ համար անազգ և անդեմ քաղաքացին ու շուկայական պայմանգիրը:

Հեռանում եմ, որովհետև զարմացած եմ, թե երբ հասցրիք այսչափ թրքասեր դառնալ:

Ես հեռանում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ կողքին կանգնելու և պայքարելու համար, իմ գաղափարակից այն ընկերների հետ լինելու, ովքեր միշտ վառել և վառելու են թշնամու դրոշը:

Վստահ եմ մենք՝ հայերս իրականում ենք հաղթելու ու դա տեսնելու եք դուք ու ձեր ոխերիմ եղբայրները:

Հեռանում եմ կրկին վերադառնալու վճռականությամբ:

Հ.Գ. Տխրահռչակ պարգևավճարներից որին միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել կարող եք հատկացնել նաև իրական արժանավորներին՝ իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, ես արդեն հեռացել եմ:

ՀՀ Կրթության և գիտության( և ոչ ԿԳՄՍ, որը այդպես էլ իմ համար անտրաբանական մնաց) Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ.

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ. 47 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ՝ Արտակ Աղբալյան»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ընտրեցինք պարտությունը.Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

AP. ԱՄՆ-ը Աֆղանստանում կթողնի մոտ 650 զինվորական

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել արցախցի գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

AP. ԱՄՆ-ը Աֆղանստանում կթողնի մոտ 650 զինվորական

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական