«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի հետ են տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները։ Հարցվածների 27.8 տոկոսը պատասխանել է, որ Ռուսաստանի։
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, միևնույն հարցին ի պատասխան՝ 25.8 տոկոսը նշել է՝ ԵՄ-ի հետ։
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները ԱՄՆ-ի հետ տեսնում է 15.5 տոկոսը, իսկ 13.3 տոկոսը տվել է Իրանի անունը։
Ոչ մի կենտրոնի հետ հույսեր չի կապել 11 տոկոսը, իսկ ահա 3.4 տոկոսը դրական է արտահայտվել ԵԱՏՄ-ի առնչությամբ։