Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարկ եղած դեպքում ինքս կլի­նեմ առաջնագծում, իմ հնարավորություններով թույլ չեմ տա, որ բախումներ լինեն․ Օսիպյան․ «Հրապարակ»

11/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի օրոք ոստի­կանապետ դարձած, հետո այդ պաշտոնից ինքնակամ ազատված Վալերիյ Օսիպյանը, ինչ­պես հայտնի է, սատարում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ու երբեմն մասնակցում դա­շինքի հանրահավաքներին: Դրանցից մեկի ժամանակ հանդիպելով նրան՝ հարցրինք, թե ինչու է որոշել սատարել հենց «Հայաստան» դաշինքին ու Ռոբերտ Քոչարյանին: «Որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է Հա­յաստանն այս ստեղծված իրավի­ճակից դուրս բերել՝ իր փորձով, իր ամեն ինչով: Տասը տարի շարունակ ինքը եղել է մեր երկրի ղեկավարը, ես աշխատել եմ իր օրոք և բազմիցս ասել եմ, որ մենք ունեցել ենք հզոր երկիր, մենք ունեցել ենք ուժեղ ոստիկանություն, և վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա արժանա­պատիվ դուրս բերել Հայաստանն այս վիճակից»,- ասաց Օսիպյանը:

-Բայց Դուք Սերժ Սարգսյանի օրոք էլ եք աշխատել, նա էլ փորձ ունի, նա էլ է տասը տարի ղեկավա­րել մեր երկիրը, նաև Արթուր Վանեցյանի հետ եք աշխատել, նրանք չե՞ն կարող մեր երկիրն այս վիճակից դուրս բերել:

Ես բան չունեմ ասելու որևէ մեկի հասցեին, թույլ չեմ տալիս ինձ որևէ մեկին գնահատել, բայց կոնկրետ իմ վստահությունը, համակրանքը Ռո­բերտ Քոչարյանի հանդեպ է:

-Դուք ցուցակում ընդգրկված չեք, առաջարկ չի՞ եղել, թե եղել է՝ Դուք չեք ցանկացել:

-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես 32 տարի ուսադիր եմ կրել, ես ոստիկան եմ, ծառայել եմ Հա­յաստանի Հանրապետությանը և հի­մա էլ եմ ծառայում: Դա չի նշանակում, որ եթե ես պաշտոնաթող գեներալ եմ, այս պահին չեմ աշխատում, ուրեմն չեմ շարունակում ծառայել իմ ժողովրդին:

-Եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Դուք կհավակնե՞ք նո­րից պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ ոստիկանապետի:

-Ուրեմն, որևէ մեկին թող չթվա՝ եթե ես աջակից եմ, բարձրաձայնում եմ և չեմ թաքցնում իմ համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ուրեմն ես ինչ-որ հավակնություններ ունեմ հետագայում որևէ պաշտոնի: Ես ոչ մի սպասելիք չունեմ Ռոբերտ Քոչարյանից և ինչով կարող եմ, աջակցում եմ այս պահին, որպեսզի Հայաստանը դուրս գա այս իրավի­ճակից: Եթե ինձ նպատակահարմար կգտնեն, ես ծառայող եմ, պատրաստ եմ ծառայել իմ հայրենիքին:

-Նիկոլ Փաշինյանի քարոզարշա­վին հետևո՞ւմ եք, նա անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, կարծես հասկացնում է, որ բախումների, քաղաքացիական պատերազմի է տանելու ժողովրդին, ի՞նչ կարող եք ասել այս մասով:

-Այո, հետևում եմ, անթույլատրե­լի եմ համարում այդ հայտարա­րությունները, ազգը պառակտել և տանել բախումների՝ անթույլատրելի եմ համարում և, օգտվելով առիթից, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոստիկաններին, որպեսզի զերծ մնան նման արտահայտություններից ու այդ գործընթացն ապահովելուց, քանի որ վաղը, մյուս օրը բոլորը կկանգնեն օրենքի առջև ու կկրեն իրենց համապատասխան պատիժը: Կոչ եմ անում ոստիկաններին, որ զերծ մնան, չտանեն ժողովրդին բախման և պառակտման չենթարկեն: Առանց այն էլ արդեն ազգի մեջ կան «սև ու սպիտակներ», նախկիններ-ներկաներ: Հարկ եղած դեպքում ինքս կլի­նեմ առաջնագծում, իմ հնարավո­րություններով թույլ չեմ տա, որ նմանատիպ բախումներ լինեն:

-Բայց տեսնում ե՞ք դրա ռիսկը, որ կարող է բախումներ լինեն, քանզի ասում Են՝ Փաշինյանը հեշտ չի զիջի աթոռը:

-Բայց Փաշինյանի զիջել-չզիջելով չէ, եթե ժողովուրդն իր ձայնը տա «Հայաստան» դաշինքին, էստեղ ինչ է մնում, մնում է, որ Փաշինյանը դառնա նախկին:

-Կարծում եք՝ ժողովուրդը կտա՞ իր ձայնը Քոչարյանի գլխավորած դաշինքին:

-Այո, ես տեսնում եմ, հետևում եմ, վերլուծություններ եմ անում, մոնիտորինգ եմ անում, և դրանց հիման վրա՝ պարոն Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է:

-Ամեն դեպքում, ասում են՝ 50+1 տոկոս որևէ ուժ չի հավաքի, և կոալիցիայի միջոցով կձևավորվի իշխանությունը: Դուք ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանն ո՞ւմ հետ պետք է կոալիցիա ձևավորի:

-Եկեք առաջ չընկնենք, բայց էսպիսի բան կասեմ՝ այն ուժերի հետ, որոնք դեմ են ներկայիս իշխանությա­նը: Եթե դեմ են, ոչ թե ինչ-որ ձևական բնույթ է կրում այդ ամենը, թող ապա­ցուցեն իրենց խոսքերը գործով:

-ԲՀԿ-ն ու «Պատիվ ունեմ» դա­շինքը, օրինակ, հայտարարել են, որ դեմ են:

-Եթե հայտարարել են, վստահ եմ՝ իրենց հայտարարության տերը կլինեն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատախազությունը հետաքննում է 18-ամյա իտալուհու մահը AstraZeneca-ով պատվաստումից հետո

Հաջորդ գրառումը

Իջևանում Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու և աշակերտներ տանելու հրահանգը մերժած ուսուցիչները սպառնալիքներ են ստացել տնօրենների կողմից․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Իջևանում Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու և աշակերտներ տանելու հրահանգը մերժած ուսուցիչները սպառնալիքներ են ստացել տնօրենների կողմից․ «Իրավունք»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական