Երկուշաբթի, Մարտի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները պետք է հրաժարական տան. Գարեգին Խումարյան

06/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային ռադիոյի նախկին տնօերն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հրաժարականի 10 պատճառ է ներկայացրել։

 «1. Խորհուրդը Հանրային ռադիոյի և հեռուստատեսության կառավարման կոլեգիալ մարմին է, որի ներկայիս 6 անդամներից 4-ը կապված են ՔՊ խմբակցության, կուսակցության, հիմնադրամի և ՀԺ խմբագրության հետ։

  1. Խորհրդի որոշումների ճնշող մեծամասնությունն ընդունվում է միաձայն (միայն մի դեպք եմ հիշում, որ այդպես եղած չլինի)։
  2. Հայտնի է Խորհրդի կողմից գրաքննություն ներդնելու փաստաթղթավորված առնվազն մեկ փորձ, որը վերաբերում է Հանրային ռադիոյի կողմից Կառավարության և պետական մարմինների, սահմանամերձ շրջանների խնդիրների լուսաբանման շեշտադրումներին, թեմաների և բանախոսների ընտրությանը, ինչպես նաև՝ Հանրային ռադիոյի աշխատակիցների սոցցանցային գրառումներին։
  3. Այս պահին հայտնի է Հանրային ռադիոյի առնվազն մեկ աշխատակից, ով, ինչպես հաղորդվում է, արդեն հեռացվել է առերևույթ քաղաքական նկատառումներով։ Խոսքը «Ստատուս քվո» ծրագրի հեղինակ Գևորգ Մելիքյանի մասին է։ Խորհրդի որոշման քաղաքական դրդապատճառների վերաբերյալ փաստաթուղթ չունեմ, բայց առնվազն ինձ համար հեռացման քաղաքական բաղադրիչի վերաբերյալ Գևորգի ահազանգը համոզիչ է։
  4. Խորհուրդը պաշտոնական դիրքի չարաշահում է համարում խմբագրական հոդվածս, որ թողարկվել էր վարչապետ Ն․ Փաշինյանի Հանրային ռադիոյին տված հայտնի հարցազրույցի կապակցությամբ: Այդ դիրքորոշումը պաշտոնական է։ Տարածվել է որպես հայտարարություն։
  5. Խորհուրդն այն կարծիքին է, որ երկրների ղեկավարների հետ հարցազրույցներն ընդհանրապես բանավեճ ենթադրել չեն կարող։ Այդ դիրքորոշումը նույնպես պաշտոնական է և հրապարակված։
  6. Խորհուրդը չեղարկել է 2010 թվականից գործող կարգը, համաձայն որի՝ հանրային հեռարձակողների տնօրեններին ընտրում էին անկախ մրցութային հանձնաժողովները, և փաստորեն, սեփականել է տնօրեն ընտրելու իրավունքը։
  7. Անկախ ընտրիչների չեղարկված ինստիտուտը կարևոր միջնորմ էր հանրային հեռարձակողների գործադիր մարմնի և Խորհրդի, իսկ ավելի լայն իմաստով՝ պետական վարչահրամայական ուղղահայացի միջև և շեշտակիորեն բարձրացնում էր հանրայինների անկախության մակարդակը, հատկապես այն դեպքերում, երբ Խորհրդի անդամների մեծամասնությունը Խորհուրդ էր եկած լինում քաղաքական, թիմային հանձնառություններով։
  8. Հանրային ռադիոյի տնօրենի վերջին ընտրությունների կապակցությամբ մրցույթի պատասխանատուն՝ Խորհրդի նախագահը, խոստովանել է, որ հանդիպել է թեկնածուներից մեկի հետ և այդ հանդիպումն իսկապես տեղի է ունեցել Կառավության շենքի մատույցներում։ Իմ տեղեկություններով՝ հանդիպումը մատույցներով չի ավարտվել, և այդ թեկնածուն ստացել է մրցույթում հաղթող ճանաչվելու երաշխիքներ։
  9. Այն մասին, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթող էր հայտարարվելու հենց Արմեն Քոլոյանը, ահազանգել էի մրցույթի ավարտից դեռ մեկ շաբաթ առաջ:

Եղավ հենց այդպես։

Խորհրդի անդամներին հրաժարական տալու ուղղված կոչս, ըստ ամենայնի, բավականաչափ համոզիչ չէ, ուստի նրանց ճանաչող, նրանց բարին կամեցող բոլոր մարդկանց հորդորում եմ բարեկամաբար խոսել հետները, փորձել բացատրել, որ չարժե այս ամենի հետ կապ ունենալ։

Իսկ մինչ այդ ի լրումն դատաիրավական գործընթացի, սկսում ենք ձևավորել Հանրայինի բարեփոխման լայն ճակատ։ Այս շաբաթը հանդիպումների ու քննարկումների շաբաթ է լինելու»,– գրել է Խումարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում

Հաջորդ գրառումը

Աշնանը Հայկ Մարությանի կուսակցությունն ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զգույշ լինել Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ճանապարհորդելուց. իսրայելական ԶԼՄ

09/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի նոր Գերագույն առաջնորդի ազգանունը կշարունակի մնալ Խամենեի. Այաթոլլաh Աշքուրի

08/03/2026
Տարածաշրջանային

Ավագ Այաթոլլա Սեյիդ Ալի Սիստանին ֆեթվա է հրապարակել Ջիհադ ալ-Քիֆայի վերաբերյալ

08/03/2026
Նորություններ

Երբ իրանական ռեժիմը ընկնի, ԱՄՆ-ը կունենա «նոր Մերձավոր Արևելք», և Վաշինգտոնը կվաստակի «հսկայական գումարներ». հայտարարել են ԱՄՆ Սենատում. Արման Աբովյան

08/03/2026
Հաջորդ գրառումը

Աշնանը Հայկ Մարությանի կուսակցությունն ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական