Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա ընթացքը ինձ ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում. Հոխիկյան

12

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա ընթացքը ինձ ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում, որ առաջիկայում մենք ունենալու ենք կայուն խաղաղություն կամ որ առնվազն պատերազմ չի լինելու։

ՀՀ ԱԱԽ քարտուղարը հայտարարեց, թե Ադրբեջանի հետ գործընթացը փակուղի չի մտել։ Դա առավել քան հստակ հասկացնում է, որ գործընթացը փակուղում է, և պատահական չէր այս փուլում Էրդողանի ու Փաշինյանի հեռախոսազրույցը։ Կարծում եմ, Թուրքիայի նախագահը վերջնագրեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղության պայմանագրի և սահմաններ բացելու դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանին ամեն վայրկյան կրկին կմղեն ռազմադաշտ։

Այս պայմաններում Թուրքիային ու Մեծ Բրիտանիային օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան։ Դա Ռուսաստանի համար կբացի երկրորդ ճակատ։

Պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել չնախատեսված իրադարձությունների։