Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐՎԱԾ ԵՒ ԻՐԱԳՈԾՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

23/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչումը, հատկապես այս տարի, առանձնահատուկ բովանդակություն եւ իմաստ ունի:

Հայ ժողովրդի նորագույն պատմությունը հերթական անգամ դաժանագույն կերպով ապացուցեց, որ պատմությունից դասեր չքաղողը դատապարտված է նրա դառնությունն ու արհավիրքը վերապրելու՝ բազմապատկված ծավալով:

Արցախին եւ Արցախի հայությանը պատուհասած դժնդակ զարգացումները՝ հայրենազրկումն ու բռնագաղթը եկան անվիճելիորեն փաստելու, որ ազգի գոյությանը եւ գոյատեւմանը սպառնացող մեր դարանակալ թշնամիների նպատակներն ու գործողությունները՝ ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը, որպես գերակա ու մնայուն քաղաքականություն՝ ոչ միայն շարունակվում է, այլեւ նոր թափ եւ հետեւողականություն է ստանում։

Զուգահեռաբար ու գրեթե համաժամանակյա մեր ժողովրդի մեջ գլուխ են բարձրացրել պետական – դիվանագիտական եւ քաղաքական – հասարակական գործընթացների վրա արմատապես ազդելու ու դրանք տնօրինելու հնարավորություն ստացած հայանուն այն տարրերը, որոնց համար Հայաստանն ու Հայ Ժողովուրդը, նրա հողը, պատմությունը, ինքնությունը եւ տեսլականը գրոշի արժեք իսկ չունեն:

Հայաստանի Հանրապետութեան ներկայիս գործող վարչախումբը, պայմանավորված՝ ե՛ւ իր ներքին համոզումներով, ե՛ւ թելադրված արտաքին ուժերի կողմից, մեր ազգային ինքնության աղավաղումը, պատմության, մշակույթի, գիտության ու կրթության եղծումը, ազգային բարոյականության այլասերումը եւ հոգեբանության աղճատումը, որդեգրել են որպես իրենց կործանարար գործունեության անշեղ ուղեգիծ, որը ազգային – պետական կենսագործունեության համարյա բոլոր ոլորտներում, ամենօրյա հերթականությամբ դրսեւորվվում է տեսանելի եւ շոշափելի ապացույցներով:

Բնականաբար, վերոնշեալ համոզումներով եւ նպատակներով առաջնորդվելով, նրանք ոչ միայն չեն կարող ըմբռնել եւ գնահատել հայրենիք հասկացության իմաստը, նրա հողի սրբությունն ու արժեքը, նրա պատմության անքակտելի շաղկապումը ներկայի եւ ապագայի հետ, այլեւ թեթեւ ձեռքով եւ առանց խղճի դույզն ինչ խայթի, առուծախի առարկա են դարձնում հայապատկան տարածքները:

Նրանք, այսքանով իսկ չբավարարվելով, իրենց լկտիությունը հանդգնում են հասցնել այն աստիճանի, որ հիմա էլ, այլեւայլ թվաբանական աճպարարություններ ու սադրիչ մտավարժանքներ հրապարակ նետելով, փորձում են ուրանալ եւ մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը, չեզոքացնել դրա միջազգային հնչեղությունը եւ կշիռը, վարկաբեկել ու բեկանել Հայ Ժողովրդի՝ հանուն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հատուցման մղվող արդարացի պայքարը։

Թող իրենց ու իրենց բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝

ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ։

Որքան էլ այսօր, Հայությունը՝ Հայաստանում եւ  Սփյուռքում, բազմատեսակ եւ բազմաթիվ հանգամանքների եւ դժնդակ պայմանների բերումով ընկղմած լինի հուսահատության եւ ընկճվածության ալիքների մեջ՝ ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

Որքան էլ զանազան ու զարմանազան հնարքներով, մեքենայություններով եւ ձեռնածություններով, ժամանակավորպես մոլորեցնեք ու ապակողմնորոշեք Հայության զգալի զանգվածներին ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ՝

Որովհետեւ, Հայ ժողովրդի ծոցից միշտ էլ պիտի դուրս ժայթքեն՝ Սողոմոն Թեհլիրյաններ եւ Գուրգեն Յանիկյաններ:

Որովհետեւ, Հայ Ժողովուրդը միշտ էլ պիտի ծնի՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի անձնազոհ դյուցազուններ:

Ուստի՝ ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

Եւ հիշե՛ք՝ ՈՉ ՈՔ ԵՒ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌՑՎՈՒՄ:

Հարգա՜նք եւ խոնարհում՝ Հայոց Ցեղասպանության սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: Հարգա՜նք եւ խոնարհում՝ Արցախյան Ազատամարտի, Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության, ինքնիշխանության եւ անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ու զոհաբերած բոլոր հայորդիների անմոռաց հիշատակին:

Հարգա՜նք եւ խոնարհում՝ բռնագրավված Հայրենիքի ազատագրության պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների մշտափայլ հիշատակին: Պայքարը շարունակվում է։ Պայքարը պիտի՛ շարունակվի:

Հաղթանակը մե՛րն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Ցուցարարները փակել են Բագրատաշենի ճանապարհը. ոստիկանները պատ են կազմել

Հաջորդ գրառումը

Եթե Նիկոլ Փաշինյանը մարսի Տավուշը, Հայաստանի Հանրապետությունը լավագույն դեպքում 4-5 ամսվա կյանք կունենա. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր. Տիգրան Աբրահամյան

21/04/2026
Նորություններ

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև. Արա Պողոսյան

21/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին

21/04/2026
Նորություններ

FIDE-ն հանդես է եկել հաղորդագրությամբ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյան

21/04/2026
Հաջորդ գրառումը

Եթե Նիկոլ Փաշինյանը մարսի Տավուշը, Հայաստանի Հանրապետությունը լավագույն դեպքում 4-5 ամսվա կյանք կունենա. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին։ Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական