Գիտե՞ք, ինչո՞ւ է Բաքվի ժպիրհ բռնապետն այդքան հաճախ բարբաջում Սյունիքի մասին։
Նախ՝ ադրբեջանաթուրքական դաշինքի մոտ հարյուրամյա երազանքն է տիրանալ Հայկական լեռնաշխարհի այս կարևոր հատվածին և ցամաքով փաստացիորեն միացնել թուրքական ծրագիր Ադրբեջանը «մայր Թուրքիային» ՝ լինի դա կոշտ, թե փափուկ ուժի միջոցով։
Սակայն կա մի չափազանց կարևոր հանգամանք ևս․ եթե Հայաստանն անընդհատ զբաղված լինի Սյունիքի «օրակարգով», ապա, ըստ Բաքվի բռնապետի «մտահղացման», մոռանալու է Արցախի մասին։ Ասեմ, որ չի ստացվելու։
Արցախը նույնքան կարևոր է մեզ համար, որքան Սյունիքը, առավել ևս, որ հայկական սրբազան հողի այս երկու հատվածները կենսականորեն շաղկապված են և փոխլրացնում են միմյանց՝ ապահովելով ամբողջ Հայաստանի ռազմավարական խորքը և անվտանգությունը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։