Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն բանակցությունները վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցների շուրջ. ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ։
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը մոտ ապագայում կշարունակեն բանակցությունները վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումների իրականացման շուրջ։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել մեր ջանքերին, որոնք կնպաստեն երկու կողմերի միջև փոխվստահության հաստատմանը, ինչը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա»,- ասված է հայտարարության մեջ։