Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել դեպի խաղաղություն, մենք երբեք ավելի մոտ չենք եղել դրան։ Այս մասին հայտարարել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Այժմ Երևանն ու Բաքուն պատմական հնարավորություն ունեն վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և սկսել իրավիճակը փոխել հարավկովկասյան տարածաշրջանում, կարծում է Ամիրբեկովը։
Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին, հավելել է նա։ Միաժամանակ նա կրկնել է Բաքվի պայմանը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որը միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։