Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Քըլըչն անդրադարձել է Ռուբինյանի հետ հանդիպմանը

Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված այսօրվա հանդիպմանը։

«Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։