Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում նա ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի մտադրությունները՝ կապված տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա վաղ ստորագրման հետ։