Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ընտրությունները պետք է որոշեն իշխանության ճակատագիրը. ինչպես թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

11/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի առաջիկա ընտրությունները այն ընտրությունները չեն, որոնց հիմնական հարցը պետք է լինի՝ ով քանի մանդատ կստանա, ով քանի պատգամավոր կունենա կամ որ քաղաքական ուժը որքան մեծ խմբակցություն կձևավորի ԱԺ-ում: Դա նույնիսկ այս իշխանությանը չի հուզում, որովհետև նրանք բոլորից լավ են հասկանում այս ընտրություննների ոչ սովորականության բնույթը:

Այս ընտրությունները պետք է դիտարկել ոչ թե որպես միայն քաղաքական գործընթաց, այլ որպես հասարակության քաղաքական ինքնապաշտպանության փորձ։

Հենց այստեղ է այն կետը, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է լրջորեն վերանայեն իրենց ընտրապայքարի տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, որովհետև առաջիկա ընտրապայքարում կա մի շատ լուրջ վտանգ։

Այն հիմնական գաղափարը, որի շուրջ պետք է կառուցվի ամբողջ գործընթացը՝ այն է «թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը» կարող է շատ հեշտ կորել ընտրապայքարի ճանապարհին։

Փոխարենը առաջին պլան կարող է դուրս գալ բոլորիս արդեն ծանոթ խոսույթը՝

— ով է սոց. հարցումներով առաջատարը,

— ով է դառնալու նոր իշխանությունը,

— ով է հավաքելու ավելի շատ ձայներ,

— ով է լինելու գլխավոր ընդդիմադիր ուժը։

Եվ հենց այստեղ է վտանգը։ Քաղաքական ուժերը սկսում են զբաղվել ռեյտինգներով, մրցել ոչ թե իշխանության վերարտադրությունը կանխելու համար, այլ միմյանցից առաջ անցնելու համար։

Արդյունքում ամբողջ գործընթացը սկսում է գնալ այն ճանապարհով, որը վաղուց է հաշվարկված, երբ իշխանությունը ձևավորել է խաղի կանոնները, իսկ ընդդիմադիր ուժերը սկսում են մրցել հենց այդ կանոնների ներսում։

Քաղաքագիտության մեջ սա հայտնի մեխանիզմ է, երբ ընտրությունները ձևականորեն մրցակցային են, բայց իրականում ամբողջ գործընթացը կառուցված է այնպես, որ ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունը սկսում է աշխատել հենց իշխանության վերարտադրության օգտին։

Ավելին, վերջին օրերի և հատկապես ԵԽ-ում այսօր Փաշինյանի ելույթը ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը փորձում ընտրությունների տրամաբանությունը տեղափոխել այլ հարթություն։ Ընտրությունները սկսել են ներկայացվել ոչ թե որպես իշխանության հաշվետվություն կամ հանրային գնահատական, այլ որպես քաղաքակրթական բախում՝ Արևմուտք–Արևելք, ժողովրդավարություն–ոչ ժողովրդավարություն տրամաբանության մեջ և հատկապես հիբրիդային պատերազմ հակադրությունների շռայլ օգտագործմամբ։

Սա նշանակում է, որ ընդդիմությունը դիտարկվում է ոչ թե որպես ներքին քաղաքական այլընտրանք, այլ որպես «հիբրիդային պատերազմի» կամ «արտաքին ազդեցությունների» գործիք։

Նարատիվը միտումնավոր փոխում է ընտրությունների բովանդակությունը և հասարակությանը առաջարկվում է ոչ թե ընտրել իշխանություն, այլ ընտրել «ճամբար»։

Այս ամենը դառնում է առկա ընդդիմադիր պայքարի համար առավել սուր մարտահրավեր և եթե « նախկին-ներկա» խայծը որոշ ընդդիմադիր ուժեր վարկանիշային ռիսկի տակ չմտնելու համար կուլ տվեցին ժամանակին ապա այս նոր նարատիվներից ապահովագրվելու որևէ շանս այլևս չունեն: Ուստի հասարակությունը և քաղաքական ուժերը չպետք է թույլ տան, որ ընտրությունները վերածվեն աշխարհաքաղաքական կամ հիբրիդային հակադրության դաշտի, որովհետև առաջին իսկ բարդ պահից կկորչի գլխավոր նպատակը՝ կանգնեցնել այս իշխանության վերարտադրությունը։

Այդ պատճառով այս ընտրությունների գլխավոր հարցը չպետք է լինի՝

ով է լինելու հաջորդ իշխանությունը։

Գլխավոր հարցը պետք է մնա մեկը՝

«ինչպես թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը՝ օգտագործելով ընտրությունների ինստիտուտը որպես քաղաքական գործիք»։

Սա է այն կարմիր գիծը, որը չպետք է կորի ընտրապայքարի ընթացքում։

Որովհետև այս իշխանության կողմից ձևավորված խաղի կանոնների ներսում որևէ դասական մրցակցություն դանդաղ վերածվում է նրանց օգտին աշխատող գործընթացի։

Հայաստանի ընտրությունները պետք է որոշեն իշխանության ճակատագիրը, ոչ թե սահմանեն աշխարհաքաղաքական ճամբարներ կամ վախի ու շանտաժի խաղի կանոններ։ Եթե այս կարմիր գիծը պահպանվի, հանրությունը կկարողանա օգտագործել ընտրությունների ինստիտուտը՝ կանգնեցնելու ներկայիս իշխանության վերարտադրությունը:

P.S. Այս իշխանությունը փոխում է ընտրությունների բնույթը՝ դարձնելով դրանք քաղաքակրթական, բևեռային հակադրության դաշտ, ներհանրային ավելի լայն պառակտման մեխանիկա քան նախկինում էր: Ընդդիմությունը պետք է չմոռանա իր գլխավոր նպատակն ու առաքելությունը՝ ծառայել հանրության ողջ ընդդիմադիր լայն շերտերի շահերին և կանգնեցնել ներկայիս իշխանության վերարտադրությունը։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Հայաստանը ներկայացնող մարդու ելույթը դավաճանության բացահայտ խոստովանություն էր. Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026
Նորություններ

КГБ-ի պադվալը Փաշինյանի ամոթն է, բայց նա շատ լավ տեղավորվել է КГБ-ի կոստյումի մեջ. Էդմոն Մարուքյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու, որ ԱԱԾ-ից թղթեր են դուրս եկել. Կարպիս Փաշոյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը ներկայացնող մարդու ելույթը դավաճանության բացահայտ խոստովանություն էր. Ռուբեն Մելիքյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական