Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանին չի ներկայացվել փաստաթուղթ, որ ՀՀ-ում կան անկլավներ, Ադրբեջանում անկլավների մասին կան հիմնավորումներ․ Մարուքյան. News.am

14/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական կողմը ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի շրջանակներում աշխատել, սակայն կա մի կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունը հենված չէ որևէ իրավական փաստաթղթի վրա, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալավ Խալաֆովի հայտարարությանը, որ Տավուշի մարզի յոթ գյուղ, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը սահմանազատման ժամանակ պետք է վերադարձվի Ադրբեջանին։

«Ես կարող եմ հաստակ ասել, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությանը չի ներկայացվել ՀՀ տարածքում գտնվող որևէ անկլավի վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում, որևէ իրավական փաստաթուղթ։ Տարատեսակ քարտեզներ են հրապարակվել ․․․ որևէ քարտեզ իրավական հիմնավորում չի համարվում առ այն, թե ում տարածքում ինչն է գտնվում պատկանող մյուս կողմի։ Որովհետև ցանկացած քարտեզի հիմքում պետք է լինի իրավական փաստաթուղթ, թե ինչպես է այդ քարտեզը գծվել»,– ասել է նա՝ հավելելով, որ երբ գործընթացը սկսվի, կողմերը պետք է միմյանց ներկայացնեն պահանջների իրավական հենք, քանզի եթե իրավական հենք չկա, ուրեմն չկա պահանջ։

«Հայկական կողմը բնականաբար պատասխանել է փոխարտգործնախարարին, որ Հայաստանի ձեռքի տակ չկա որևէ փաստաթուղթ, որ մեր տարածքում կան անկլավներ։ Մինչդեռ Ադրբեջանում եղած անկլավների վերաբերյալ կան իրավական հիմնավորումներ։ Հիմա կսկվեն բանակցությունները, դրանց ժամանակ յուրաքանչյուր կողմ իր ձեռքի տակ եղածը կներկայացնի։ Մինչև այսօր, որ չեն ներկայացրել, չեմ կարծում, թե որևէ ձևով իրավական հիմնավորում ունենալու են, որ ներկայացնեն։ Կներկայացնեն, կքննարկենք։ Այս պրոցեսը նրա համար է, որ հասկանանք, թե կողմներն իրար նկատմամբ ինչ պահանջներ ունեն և ինչպես են մեր սահմանները ճշտվելու»,–ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ մենք մի բան գիտենք Սոտք–Խոզնավար հատվածում, Տավուշի մարզի հատվածում, Սյունիքի, Գեղարքունի մարզում հենց հիմա ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և նրանք այդտեղից պետք է դուրս գան։ Սա եղել է Հայաստանի միանշանակ պահանջը և այն մնում է ուժի մեջ։ «Եվ բնականաբար այս հանձնաժողովի գործունեության ընթացում նաև այս հարցերը պետք է կարգավորվեն»,– ասաց նա։

Հարցին, թե քանի որ այս գործընթացը սկսվել է ԵՄ հովանու ներքո, արդյոք ճիշտ չի լինի նախքան Ադրբեջանի հետ գործընթացը սկսելը ճշտել սկզբունքները, քանզի դրանք կան ԵԱՀԿ կանոնադրությունում, Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ երբ կողմերը հանդիպեն, պայմանավորվելու են աշխատանքի ոճի, սկզբունքների մասին, թե որոնք են համարվում աշխատանքային փաստաթղթեր և դրանք ինչ իրավական հիմքեր ունեն։

«Տրամաբանությունը հուշում է, որ դրանք որոշակի սկզբունքների վրա են լինելու։ Չի կարող սահման ճշգրտվել ուղղակի վերացական, մի կողմի բերած քարտեզի հիման վրա, եթե այդ քարտեզը չունի իրավական հիմնավորում։ Այդ քարտեզի տակ պետք է լինի իրավական փաստաթուղթ։ Եթե չկա, ուրեմն անցանք առաջ»,– ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շորժա գյուղից 2 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել

Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանի գործով վարույթ իրականացնող մարմինը հարկ չի համարել ներկայանալ նիստին.պաշտպան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

16/04/2026
Միջազգային

Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է. Current time

16/04/2026
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանի գործով վարույթ իրականացնող մարմինը հարկ չի համարել ներկայանալ նիստին.պաշտպան

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական