Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը դուրս է մնում «Հյուսիս-Հարավ»  մեգածրագրից. փորձագետ

20/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի էներգետիկայի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտարէներգետիկ միջանցքի կառուցումը ավարտին է մոտենում՝ հնարավորություն ստեղծելով կողմերին էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքեր ապահովել: Փաստացի տեղի է ունենում այն, ինչի մասին այդքան գրում ու խոսում էի վերջին տարիներին: Մենք դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ»  մեգածրագրից:

Հատկապես խորհրդանշական է այս հայտարարության տարածումը հենց այսօր, երբ Հայաստանը թևակոխել է ապասուբյեկտայնացման հերթական շրջան: Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումն այս հարցում պարզ է ու միանգամայն բխում է իրենց գեոտնտեսական շահերից:

Սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Մենք դուրս ենք մնում ոչ միայն «Հյուսիս-Հարավից»՝ այստեղ ևս պարտվելով Ադրբեջանին, այլ զրկվում ենք մեր տարածքով որևէ ռեգիոնալ նշանակության հաղորդակցության ձևավորման հնարավորությունից: Անգամ եթե այստեղ խաղաղություն հաստատվի ու «խաղաղության խաչմերուկ» ձևավորվի, միևնույն է՝ առավելագույնը, ինչ կարող ենք ունենալ՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն»  է, որը, բնականաբար, որևէ դրական ազդեցություն չի ունենալու մեր տնտեսության վրա: Դե իսկ անվտանգության վրա դրա բացասական ազդեցության մասին բազմիցս ենք խոսել:

«Արևելեք-Արևմուտք» ռազմավարության ներքո ձևավորվող տրանսպորտային ու էներգատրանսպորտային միջանցքները կամ նախագծվում են կամ էլ արդեն անց են կացված Վրաստանի տարածքով: Միամտություն է կարծել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով նոր գազամուղեր ու նավթամուղեր կանցկացնի ՝ դարձնելով մեզ կարևոր գեոտնտեսական հանգույց:

Ավելին, պետք է գիտակցել, որ տարածաշրջանի էներգատրանսպորտային ճարտարապետությունն արդեն ձևավորվել է, ու բոլոր դիվերսիֆիկացման ծրագրերը ապահովվում են դրա հիման վրա: «Միջին միջանցքը» դրա վառ ապացույց: Միակ նախագիծը, որը կարող էր էապես նպաստել մեր էներգետիկ ու, հետևաբար, գեոտնտեսական առաջխաղացմանը, կարող էր «Հյուսիս-Հարավ» էլեկտրահաղորդման միջանցքը լինել, որից, ինչպես տեսնում ենք, մենք փաստացի դուրս ենք մղվում:

Պարզ ասած՝ մեր մոլորված քաղաքացիներին տրվող տնտեսական խոստումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Չկան միջազգային նշանակության ենթակառուցվածքներ՝ չկա լուրջ տնտեսական զարգացում: Այսպիսով, և անվտանգությունն ենք կորցնում, և տնտեսական զարգացման հեռանկարը: Էլ չասեմ, որ դրանք տարանջատելը, մեղմ ասած, սխալ է:

Վահե Դավթյան՝ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միշելը շնորհավորել է Տավուշի գյուղերի հանձնման քայլը

Հաջորդ գրառումը

Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ «ձեռքբերումների» մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ «ձեռքբերումների» մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական