«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։ Այս ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։
Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան», – ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նա նաև հավելել է, թե Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» հետևանքով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիղ շփումները դադարեցվել են։