Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքից հեռացել է դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Վահան Բայբուրդյանը

10/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2026 թվականի մարտի 9-ին կյանքից հեռացավ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը։

Վահան Բայբուրդյանը հայտնի է առաջին հերթին իր գիտական վաստակով։ Նրա ուսումնասիրության շրջանակներն են եղել Իրանի եւ իրանահայության պատմությունը, մասնավորապես Նոր Ջուղայի խաղացած տնտեսական եւ քաղաքական դերը, թուրք-իրանական հարաբերությունները, Հայկական հարցը, հայ-քրդական հարաբերությունները եւ այլն։

Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանն էր 1992 թվականից մինչեւ 1998 թվականը՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակով։ Այս տարիները ճակատագրական էին Հայաստանի համար ընդհանրապես, եւ բազմաթիվ խնդիրների շարքում խուլ շրջափակման մեջ հայտնված մեր երկրի համար կարեւորագույններից էին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները։

Վահան Բայբուրդյանը կարողացավ գիտնականի իր հարուստ իմացությունների պաշարին գումարել դիվանագիտական արվեստի հմտությունները, ինչը եւ կարեւոր նախապայմաններից մեկը հանդիսացավ զրոյական հիմքից սկսված հայ-իրանական կենսական հարաբերությունների ձեւավորման, զարգացման եւ արդյունավորման համար։

Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ։

Վահան Բայբուրդյանը արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի և պատվոգրի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմի, Ռուսաստանի հայերի միության մեդալի, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալի, ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալի, «Մանկավարժական համալսարան» մեդալի, 2015թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Հոգեհանգստի կարգը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենան չորեքշաբթի՝ մարտի 11-ին 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցիում (Նոր Նորք, 5-րդ զանգված)։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ նույն վայրից։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական