ԿԽՄԿ֊ն Լաչինի միջանցքով վերսկսել է բժշկական պարագաների տեղափոխումը

26

Այսօր՝ մայիսի 17-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է դեղերի և բժշկական այլ պարագաների տեղափոխումը Լաչինի միջանցքով՝ առողջապահության ոլորտի համար։

 Այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

«Քննարկումները շարունակվում են բոլոր որոշում կայացնողների հետ այլ գործողությունները ևս վերսկսելու նպատակով»,-հավելել է Է. Մուսայելյանը։