Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կեղծիք են տարածում թե միանալու ենք ՔՊ-ին. դա բացահայտ կեղծիք է, մենք մեր ձայները ոչ ոքի չենք վաճառելու. Թաթոյան

02/06/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք պետք է ունենանք մարդիկ, որոնք մտածում են ոչ թե պաշտոնների մասին, այլ ժողովրդի մասին։ Ես եղել եմ բարձրաստիճան պաշտոնյա, բայց իմ մտքով չի անցել, որ անձնական հարստություն կուտակեմ, իմ ազգուտակին տեղավորեմ, այսօր մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։

Անդրադառնալով նախընտրական ծրագրին՝ նա շեշտեց՝ պետք է զարգացնել բժշկական տուրիզմը։

«Իսրայելը ո՞նց է դարձել։ Բոլորն ասում են՝ գնանք Իսրայել, աչքի վիրահատություն անենք։ Մենք կարող ենք ավելի լավը լինել։ Մենք պետք է տրամաբանություն փոխենք. ոչ թե մարդը պետք է աշխատի պետության համար, այլ պետությույնը՝ մարդու»,- ասաց նա։

Թաթոյանը նաև շեշտեց՝ ինքն արդեն իր շփումներից տեսնում է, որ «Միասնության թևեր»-ը պառլամենտ անցնում է։

«Մեր վարկանիշը գնալով բարձրանում է։ Ու հիմա սկսել են արհեստական բանականությունով կեղծիք տարածել, թե մենք միանալու ենք ՔՊ-ին։ Դա բացահայտ կեղծիք է, մենք մեր ձայները ոչ ոքի չենք վաճառելու։ Մենք երբեք Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ, Ռոբերտ Քոչարյանին չենք ընտրելու վարչապետ, ՔՊ-ն չի կարող լինել Հայաստանում իշխանություն։

Ես երբեք չեմ երազել քաղաքական գործիչ դառնալ, բայց երբ ՄԻՊ էի, հասկացա, որ այդ դիրքով չեմ կարողանում շատ հարցեր լուծել։ Ես հասկացա, որ մեր թիմը, ես պատասխանատու պետք է լինենեք։ Ես երբեք մեղքը չեմ գցելու ժողովրդի վրա»,- ասաց Արման Թաթոյանը։

Փողոցում հանդիպելով երիտասարդների՝ Թաթոյանը հիշեցրեց, որ «Միասնության թևեր»-ը երիտասարդների համար շատ կարևոր ծրագրեր ունի. նախ, բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար, իսկ վճարովի սովորողների համար պետք է լինեն ուսանողական վարկեր՝ ցածր տոկոսներով։

Մի արցախցի տղամարդու հետ զրուցելիս էլ Արման Թաթոյանն ասաց՝ Արցախն իր համար շատ մեծ արժեք է։

Նա շեշտեց՝ այս ընտրությունները պատմական կարևորություն ունեն։

«Լկտի պահվածքով պաշտոնյաներ չպետք է գոյություն ունենան մեր պետության մեջ։ Իմ վարչապետության ժամանակ, Աստված չանի, մեր մի քաղաքացու մազը ծռվի, կամ պաշտոնյան փորձի քաղաքացու հետ կոպիտ խոսել. գործ կունենա ինձ հետ։

Լկտի պահվածքով պաշտոնյաներն իրենց պարգևավճարների մասին են մտածում, բիզնես են դրել, խոսում են նախկինների մասին։ Տո ձեզնից էլ լավ նախկի՞ն. ճպճպում եք նախկինների մեջ։ Մենք պետք է ազատվենք հայհոյանք տվող, կեղտոտ բերան ունեցող պաշտոնյաներից»,- ասաց Թաթոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտունեցին չի փոշմանի, եթե Արման Թաթոյանին ընտրի. մարտունեցի կին

Հաջորդ գրառումը

Խուզարկել են Նաիրի Հոխիկյանի տունը. որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել. Հովհաննես Իշխանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատարանը վերադարձրեց Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

02/06/2026
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026
Նորություններ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

02/06/2026
Նորություններ

Ի՞նչ հարց է լուծում Փաշինյանը. դիմադրության ձեւը պարզ է. Հակոբ Բադալյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Խուզարկել են Նաիրի Հոխիկյանի տունը. որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել. Հովհաննես Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական