Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տհաճ բաների» համար մեղադրվող Ավետիք Չալաբյանի գործով վկան չի ուզում «տհաճ բաներից» խոսել

10/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում են վկաները։

«Համախմբում» շարժման ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը պատմել է. «Առաջին հանդիպմանը ես իմ տեղակալին ասել եմ, որ դիմավորեն, ես համալսարանում չեմ եղել, ուղեկցեն Էմմա Սարգսյանին իմ աշխատասենյակ, և ես եկել ու մոտեցել եմ նրան: Սկզբում գյուղատնտեսական ոլորտի շրջանակներում էր քննարկումը, հետո քաղաքական դաշտ։ Մեկ տարի անցել է, մանրամասները չեմ հիշում: Տհաճ բաները փորձում եմ չհիշել, այդ պատճառով հիշում եմ այն, ինչ գյուղատնտեսական շրջանակներում է եղել»:

Վկան դատարանում ասում է, որ տհաճ բաներն աշխատում է չհիշել, երբ իր իսկ ցուցմունքից կախված է մեղադրյալի ճակատագիրը։

Թոռնիկ Ալիյանի «տհաճ բաները» փորձեց ճշտել գործով մեղադրող դատախազը՝ ինչու էր տհաճ թեմա։

Թոռնիկը պատասխանեց՝ քանի որ քաղաքական թեմա էր:

Քաղաքական թեմայով է մաղադրանք ներկայացվել Ավետիք Չալաբյանին, բայց նրա դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը քաղաքականությունից խոսել չի ուզում։ Այս հանգամանքը ստիպեց, որպեսզի դատախազը ճշտի՝ եթե տհաճ թեմա էր, ինչու է ինքը շարունակել հանդիպումներ ունենալ նրանց հետ։

Պատասխան՝ «Մեկ հանդիպում եղել է Չալաբյանի եւ երկու անգամ Էմմա Սարգսյանի հետ: Էմմա Սարգսյանն է Չալաբյանին ներկայացնողը եղել: Ասել է՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես հարցրել եմ՝ որ քաղաքական ուժի, Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյան, նա ասել է՝ ոչ մեկի հետ կապ չունեն: Չալաբյանի հետ հանդիպումը տեւել է կես ժամ, նա իր հայացքներն է ներկայացրել, թե ինչ գործունեություն է ծավալելու հայրենիքի համար: Երբ ես Էմմա Սարգսյանին հեռախոսազանգով ասացի՝ չեմ ուզում քաղաքական բանի մեջ ներքաշվենք, 2000 հոգու հետ կապված հարցը վերջին քննարկմանն է եղել»։

Թոռնիկ Ալիյանն ասել է, որ համացանցում ձայնագրությունն ինքը չի հրապարակել։

«Այդ ձայնագրությունն ավելի շատ ինձ է վնասում, որովհետև ոնց որ մենակ ես եմ խոսում: Հրապարակված ձայնագրության մեջ կարեւոր մասեր էլ կան, օրինակ՝ ես մերժել եմ այդ ամենը»:

Հիշեցնենք, որ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան» ռեստորանում, այնուհետեւ մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին նյութապես շահագրգռել է՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու և այլ իր հետ մասնակիցներ բերելու համար առաջարկելով 2 միլիոն դրամ։

Այս գործով Ավետիք Չալաբյանը 2022 թ. մայիսի 14-ին կալանավորվել էր։

2,5 ամիս կալանքի տակ մնալուց հետո Չալաբյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարծում եմ՝ բոլորովին անհրաժեշտ չէ, որ Արցախը բարձրաձայնի, թե Հայաստանն ինչ կարծիք ունի Ադրբեջանի առաջարկած ինտեգրացիայի մասին. բավարար է հենց միայն Արցախի կարծիքը. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Կարմրուկով վարակված լինելով՝ այդ վիրուսի նկատմամբ օրգանիզմն իմունիտետ ձեռք չի բերում. մանրամասներ՝ կարմրուկի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026
Հաջորդ գրառումը

Կարմրուկով վարակված լինելով՝ այդ վիրուսի նկատմամբ օրգանիզմն իմունիտետ ձեռք չի բերում. մանրամասներ՝ կարմրուկի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական