Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ ընդամենը թուրքական բեռնատարներին իրանական բենզին չմատակարարելու հարց. Բաքուն խեղաթյուրում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

06/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե իբր Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։

Տեղեկատվությունն հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներն էին ակտիվորեն տարածում, և ստեղծվում էր տպավորություն, թե Իրանն ու Թուրքիան համաձայնության կարող են գալ այս հարցում։ Ընդ որում հետաքրքիրն այն էր, որ տարածվող տեղեկատվության մեջ իբրև թե Իրանի ԱԳ ներկայացուցիչը` Բաղայը, նշել է, թե իբր միջանցքի հարցը երկու երկրների միջև «ո’չ թե քաղաքական հարց է, այլ՝ տեխնիկական»։ Ահա այս ձևակերպումն ինքնին հարցեր էր առաջացնում, որովհետև Իրանի համար այս հարցը ո’չ թե անգամ քաղաքական ենթատեքստ ուներ, այլև աշխարհաքաղաքական, ինչը շեշտակիորեն բարձրացնում էր հարցի կարևորությունը. ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին տեղեկությանն անդրադարձել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նա հետևել է, թե ինչպես է արձագանքել իրանական կողմը։

ԵՒ ահա, քիչ անց Իրանական լրատվամիջոցները տարածում են պարզաբանում.

Տարածված նորությունը՝ «Իրանի ԱԳՆ հայտարարությունը Զանգեզուրի միջանցքի մասին» վերտառությամբ, եղել է Դանեշջու լրատվամիջոցի լրատվական քայլը. Արտաքին գործերի նախարարությունը Զանգեզուրի մասով նոր դիրքորոշում չունի»:

Իհարկե, սա կարևոր պարզաբանում է, հատկապես որ հայտարարության մեջ իրականում անգամ չի շոշափվել Զանգեզուրի միջանցքի հարց, այլ խոսքը եղել է թուրքական բեռնատարներին իրանական վառելիք չմատակարարելու մասին, որը, ըստ իրանական կողմի, ո’չ թե քաղաքական, այլ տեխնիկան հարց է։ Սա լիովին տրամաբանական է, բայց մենք գիտենք, որ քաղաքականությունը հաճախ անուղղակի գործողությունների ռազմավարության վրա է հիմնված հատկապես Իրանի պարագայում։

Ի՞նչ պետք է հասկանա Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»:

Ես կարծում եմ, որ սա տեղեկատվական տեխնիկա էր, որը ուղղված էր հատկապես Հայաստանին։ Հայաստանը Իրանի հետ պետք է հստակեցնի Ադրբեջանի պահանջների փաթեթի նկատմամբ իր դիրքորոշումը և կարմիր գծերը։ Հատկապես Սյունիքի հարցում Հայաստանը պետք է նաեւ Իրանի հետ համատեղ գործողությունների ծրագրի մշակի այն դեպքերի համար, երբ Ադրբեջանը և Թուրքիան մեզ կանգնեցնեն ֆորս-մաժորի առաջ։

Հակառակ պարագայում, Իրանը հանուն իր սեփական շահերի կարող է պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի դեպքում այսպես կոչված միջանցքի հարցը իսկապես կդառնա ի դժբախտություն մեզ` ընդամենը տեխնիկական խնդիր։

Ես միանշանակ վստահ եմ, որ այդ սցենարի պարագայում մեզ չեն օգնելու ո’չ ԵՄ-ն և ո‘չ էլ ԱՄՆ-ն, իսկ ՀԱՊԿ-ն արդեն վաղուց Հայաստանի համար գոյություն չունի։ Հայաստանը մնալու է միայնակ, ուստի այսօր պարտավոր ենք ձևակերպել և ստեղծել Սյունիքի պաշտպանության հարցում դաշնակիցների կոալիցիա։

Վաղը ուշ կլինի, հատկապես երբ Թուրքիան հասցնի լուծել իր խնդիրները։

@MiranPress

Կարդացեք նաև՝ Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա՝ բանակցելու Զանգեզուրի միջանցքի շուրջ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք

Հաջորդ գրառումը

Ամեն ինչ տեղի կունենա շատ ավելի արագ նրանից ինչ պատկերացնում եք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Ամեն ինչ տեղի կունենա շատ ավելի արագ նրանից ինչ պատկերացնում եք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական