Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա) կազմակերպելը, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության, արժանապատվության, արժեքների, պետականության և առհասարակ հայկականության դեմ։
Պետք է գիտակցել, որ այսուհետև Փաշինյանն ու Քպ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները, իսկ հունիսին կայանալիք «ընտրություններում» վերարտադրվելու դեպքում անցնելու են Հայաստանը ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու անզուսպ և համատարած քայլերի։ Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, ոչ միայն քաղաքականապես տհաս են, այլև հոգեպես թուլամորթ։
Մեզ բոլորիս ծանր ժամանակներ են սպասվում։ 2026 թվականը կարող է դառնալ ճակատագրական։
Բայց և՝ «Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ» (Հռոմեացիներ 8:31)։
Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր, պատմաբան









