Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Իրանն ունի տեղեկատվություն, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն այդուհանդերձ ներգրավված են՝ պարզապես լռելյայն

05/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջեւանի օդանավակայանին: Սա թերեւս կամ նախազգուշացում է, զգուշացում, կամ սադրանք: Ի վերջո, բոլորովին անիրական կամ անհնարին չէ, որ անօդաչուն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով «շեղեին» որեւէ այլ ուղղությամբ: Ավելին, մեծ հարց է, թե կարո՞ղ են արդյոք լինել իրանական անօդաչուների «նմանակներ»:

Նախ իրանական բալիստիկ հրթիռի միջադեպ Թուրքիայում, իսկ հետո՝ Նախիջեւան: Այն, ինչ չստացվեց թուրքական ուղղությամբ, արդյո՞ք փորձ է արվում ստանալ Ադրբեջանի մասով: Այլ կերպ ասած, Ադրբեջանի ներգրավում Իրանի դեմ ակտիվ գործողությունների:

Այստեղ ուզում եմ հիշեցնել մի արտահայտություն, որ արել էր ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը նախօրեին, ինչը լուրի տեսքով տեղադրել եմ ալիքում: Եվ տեղադրել էի ամենեւին ոչ պարզապես լուր լինելու համար: Հեգսեթը ասել էր, թե սկսելու են Իրանին հարվածներ հասցնել ավելի խորը տարածության վրա:

Ի՞նչ է նշանակում ավելի խորը տարածություն: Դա նշանակում է, որ հարվածները Ծոցի երկրների հենակետերից կամ պետք է դառնան առավել հեռահար, կամ պետք է Իրանի «հակառակ կողմից» ներգրավվեն «հենակետեր»: Իսկ դրանք որո՞նք են՝ Թուրքիա, Նախիջեւան-Ադրբեջան: Եթե Անկարան ու Բաքուն դիմադրում են, համաձայն չեն, ապա պետք է ստեղծել «նախադրյալներ»: Եվ ահա, Հեգսեթի հայտարարությունից անմիջապես հետո թե իրանյան բալիստիկ հրթիռի «թուրքական« պատմությունը՝ երեկ, թե այսօր Նախիջեւանի օդանավակայանի պատմությունը:

Սա, իհարկե, սադրանքի տարբերակի պարագայում: Եթե սրանք իսկապես Իրանի գիտակցված քայլերն են, ապա դա կարող է նշանակել, որ Իրանն ունի տեղեկատվություն, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն այդուհանդերձ ներգրավված են՝ պարզապես լռելյայն:

Իհարկե պետք է նկատել, որ Իրանը կարծես թե հայտարարեց, որ չի ուղարկել որեւէ հրթիռ թուրքական ուղղությամբ: Տեսնենք, թե Թեհրանն ինչ կարձագանքի Նախիջեւանի մասով:

Իսկ «Նախիջեւանը» այդ իմաստով կարծես թե «խորհրդավոր» է: Հիշենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ին հենց Նախիջեւանից խոցվեց ռուսական խաղաղապա զորքը ուղեկցող ռուսական ուղղաթիռը, իբրեւ թե շփոթությամբ:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ բոլորն անհոգ էին, ՀՀ կառավարությունն իր որոշումները կայացնում էր. որ ասում եմ՝ դրա համար եմ պերաշկի ուտում՝ հումոր չեմ անում. Փաշինյանը՝ Իրանի մասին

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը սկսեց գոռգոռալ, երբ ընդդիմությունը խոսեց կոռուպցիայից ու Գյումրու ընտրություններից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Ժողովուրդին Անսակարկելի Պահանջները` Անկախ Թէ Ովքեր Պիտի Ըլլան Նոր Իշխանութիւնները. Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը սկսեց գոռգոռալ, երբ ընդդիմությունը խոսեց կոռուպցիայից ու Գյումրու ընտրություններից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա հակառուսական դաշինքի գագաթնաժողով է, որը ստեղծվել է Հայաստանին հակառուսական բլոկի մեջ ներքաշելու մտադրությամբ. Արթուր Խաչիկյան

01/05/2026

Երկու օր առաջ մենք իմացանք, որ ընդդիմադիր «ՀայաՔվե» կուսակցությունը կոչ է արել Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ հետաձգել հակառուսական...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026

Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։ Ադրբեջանական APA-ն հայտնում է....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական