Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ. համբուրում էի խելագարի պես

30/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի եռօրյա պատերազմի ժամանակ Դավիթ Գիշյանը վիրավերվել ու գերի էր ընկել։ Ադրբեջանցիները վիրակապել էին նրան ու որպես մարդասիրական քայլ՝ տեսնյութը հրապրակել։ Դավիթին նրանք մեզ հանձնեցին՝ սպանված։

Ստորև ներկայացնում ենք Դավթի հոր՝ Բարսեղ Գիշյանի նամակը՝ որդուն՝ հետմահու։

«.․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։

Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու պառկած էիր մեջքիդ վրա, դեռ քեզ չտեսած գլխիդ վերևի մի փոքր մասից ճանաչեցի քեզ։ Խնդրեցի քեզ իջեցնել ու ինձ մենակ թողնել քեզ հետ մի 10 րոպե։

Խնդրեցի մարմնիդ վրայի վերջին հագուստները ինձ հանձնեն, վերջին հիշատակ իմ զավակից, բայց հետո ասացին, որ չեն կարող, քրեական գործին կցված իրեր էին։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։ Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։

Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի խելագարի պես։

Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ։

Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։ Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։ Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։

Մնացածը պրոցեդուրալ բաներ էին, սգո շարասյուն, ուղեկցող ոստիկանական մեքենաներ, Եռաբլուր, հոգևորականներ, աղոթք, պատվո պահակախմբի կրակահերթ։

Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա, հորեղբայրդ ինձ դուրս քաշեց։ Ու վերջում մինչև կյանքիս վերջին ակնթարթը մնացող մի հավերժ հիշողություն քո դեմքի մանկական ու պատանեկան արտահայտության մասին՝ քո հավերժական քնի մեջ․․․ նաև օվկիանոսի նման անհատակ մեղքի զգացում քո տասնիննը տարեկան ծաղկուն կյանքի կորստի համար, որ դու տասնիննը տարեկան, ծանր վիրավոր, ընկած էիր քեզնից շատ մեծ երկու ազերիի ոտքի տակ։

Նաև ահավոր մած ցավ, թե ինչու հետ գնացիր ազերիի կողմից գրավված դիրքը, բայց դիրքն արդեն գրավված էր, դու միայնակ, բոլորը նահանջում էին…

Գիտեմ քո հոգու լաբիրինթոսները, դու չէիր պատկերացնում սարի գլխին, մութ գիշերին, վիրավոր կամ սպանված թողնելն ու իջնելը։ Պաշտում եմ բարի, վճիտ, անբիծ ու մաքուր քո մեծ հոգին, դու Ռեմարկ էիր կարդում՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ու Ռեմարկի զինվորի նման մարդ մնացիր արյան ու կյանքի առուծախ պատերազմում։

Ճիշտը դու ես, ես չեմ կարող դատել մութ գիշերին սարերի ծայրին անտառների մեջ կատարվածի մասին։

Քո կողքը Եռաբլուրում երկար ենք մնում, գիշերները քո կողքը մարդիկ են հայտնվում ու պատմեցին, թե ինչ է եղել, նաև քո դիրքի ընկերներից։ Ուզում եմ ասել հանգիստ մնա, մենք ամեն ինչ գիտենք ․․․

Ահավոր դժվար է առանց քեզ, կարոտել եմ քեզ հետ զրույցներին, անվերջ համբուրում եմ այն բետոնե սյուները, որ դու ես լցրել ու քո տունը պիտի դառնար։ Հիմա վախենում եմ դռները բացեմ։

․․․ Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են, քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․ ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում։

Կներեք մեզ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Christian leaders Welcome Ecumenical Prayer Vigil Ahead of Synod

Հաջորդ գրառումը

Անընդունելի է, որ Փաշինյանը մեզ «պերսոնա նոն գրատա» է համարում առանց որևէ իրավական հիմքի. Մուրադ Փափազյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Անընդունելի է, որ Փաշինյանը մեզ «պերսոնա նոն գրատա» է համարում առանց որևէ իրավական հիմքի. Մուրադ Փափազյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական