«Հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։
Հիմա հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած». ժամկետային զինծառայող Արամ Մանուկյանի վերջին գրառումն է՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի զոհ դառնալուց առաջ։
Արամը 2,5 ամսից պետք է զորացրվեր։