«Արցախում մարդիկ հուղարկավորում են իրենց երեխաներին, ամուսիններին, հայրերին և մնացած հարազատներին՝ չիմանալով՝ կարո՞ղ են արդյոք մի քանի օր հետո այցելել նրանց շիրիմներին։
Արցախի գյուղերում մարդիկ տեղահանվելուց առաջ չկարողացան հողին հանձնել իրենց հարազատներին, որովհետև տարհանվում էին և պետք էր իրենք գոնե փրկվեին։Արցախում մարդիկ իրենց հարազատ զոհված հերոսների նկարները հեռացրել են զոհվածների հուշահամալիրից, որ թորքը չպղծի։Արցախում շատ մարդիկ անտեղյակ են սեփական երեխաներից, հարազատներից, ամեն օր հույսով սպասում են` հեսա կզանգեն, կգան, կհասնեն…Սառնաղբյուր գյուղի գյուղապետը գյուղի երեխաներին տարհանեց, իսկ սեփական երեխան զոհվեց…Արցախում մայրը կորցրեց մի զավակին, մյուսին ծանր վիրավոր հասցրեց հիվանդանոց, երրորդից տեղեկություն չկա…Արցախում ընտանիքները վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ են տարհանվում իրենց տներից, կորցնում ամեն ինչ…Արցախում երեխաները սառը գետնին են քնում՝ սպասելով հրաշքի, որ գոնե կփրկեն իրենց…Արցախի դիահերձարանները լեփ֊լեցուն են, իսկ լույս չլինելու պատճառով դիակները շուտ են հողին հանձնում, պահելու անհնարինության հետևանքով…Արցախի երեխաներից շատերը անհետ կորած են, իսկ ծնողները տարհանման եզրին, պիտի տարհանվեն՝ չիմանալով ոչ մի տեղեկություն սեփական երեխաների մասին։Արցախում սով է, սովորական հացի խնդիր, ուտելիք պատրաստում են բակում, փայտե վառարանների վրա…Արցախում ողբերգություն է, ցեղասպանություն, սպանդ, կոտորած…Այս ամենը իրականացվում է ոչ թե միայն թուրքերի, այլ սեփական ՀԱՅ ժողովրդի ձեռքերով, «հայ» ղեկավարության համաձայնությամբ։Մի գիժ, հոգեկան հիվանդ, մի ամբողջ ազգի սարքեց խելագար…Բայց դեռ շնչում ենք, կանգնած մեռել ենք ու շնչում ենք
Էլինա Անտոնյանի ֆեյսբուքյան էջից