Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանամերձ Անիպեմզայում մարտի 5-ին կտեղադրվի 12 մետր բարձրությամբ Եռագույնը

04/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վասն հայրենյաց» ազգային համախմբման շարժման ներկայացուցիչներն արդեն Շիրակի մարզում են ու սահմանամերձ Անիպեմզա գյուղում 12 մետր բարձրությամբ ձողի վրա  6 մ․ երկարությամբ, 3 մ․ լայնությամբ   Եռագույնը  տեղադրելու նախապատրաստական աշխատանքներ են կատարում։

Azg.am-ը կապ հաստատեց Անիպեմզայում գտնվող Սևակ Հակոբյանի հետ, որը «Վասն հայրենյաց»-ի համահիմնադիրն է և Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիրը։

Նա պատմեց, որ առաջին Եռագույնը որոշվել է տեղադրել Անիպեմզայում, երկրորդը կտեղադրվի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում,  և այդպես 2-3 շաբաթը մեկ, 9 սահմանամերձ մարզերում՝ առավել տեսանելի վայրերում, կտեղադրվի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ Եռագույնը։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանի Հանրապետության անձեռնմխելի սահմանները խորհրդանշորեն ուրվագծել իր պետական դրոշով, նաև հանրության շրջանում  առավել մեծ պատկառանք սերմանել պետական խորհրդանիշերի նկատմամբ,  ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ գյուղերը, որոնց մի մասն այսօր հայտնվել է հայ-ադրբեջանական շփման գծում։

«Վասն հայրենյացը» հույս ունի, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայերը կոգևորվեն ու մասնակից կլինեն  այս նախաձեռնությանը, կհամախմբվեն, բռունցք կդառնան։

 Արտանիշից հետո  Եռագույնը  Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղում է տեղադրվելու։ Ժամանակի ընթացքում կորոշվի, թե որն է լինելու 4-րդը,  բանակցություններ կսկսվեն այդ ուղղությամբ, որովհետև Եռագույնի տեղադրման հեղինակներին ընկալում են որպես ընդդիմադիրներ, ու հարց է՝ արդյո՞ք  սահմանամերձ 9 մարզերից բոլորի մարզպետերն ու գյուղապետերը կկանգնեն այս նախաձեռնության կողքին։

Անիպեմզայում մարտի 5-ին՝ ժամը 14։00-ին, Եռագույնը կտեղադրվի Երերույքի խոնարհված տաճարի հարևանությամբ։ Տարածքի լուսավորության հարցն արդեն լուծված է։ Ի դեպ, «Վասն հայրենյացը» պարբերաբար այցելելու է սահմանամերձ գյուղեր, հետևելու է, որպեսզի դրոշը միշտ տեղում լինի․  մաշվելու դեպքում փոխելու է, տարածքն էլ պետք է երեկոյան լուսավորված լինի։

«Անիպեմզայի գյուղապետի հետ արդեն պայմանավորվել ենք։ Գիտե՞ք, խանգարողներ էլ են լինում։ Շատ զարմանալի կլինի, եթե մյուս 8 մարզերի ղեկավարները կամ գյուղապետերը չհամաձայնեն Եռագույն տեղադրել։ Մենք պահպանում ենք Պետական դրոշի նկատմամբ օրենքով  սահմանված  բոլոր կանոնները, տարածքներն էլ համայնքին են պատկանում, ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունն են։ Ինչո՞ւ պետք է որևէ մեկը դեմ լինի իր երկրում իր դրոշը տեղադրելուն։ Եթե կընդդիմանան, կուզեն հանել այն, թող հանեն, կգնանք, երկրորդը կտեղադրենք կամ սահմանամերձ մեկ այլ գյուղ կտեղափոխենք։ Նախաձեռնության մասին արդեն ասում են՝ ընդդիմադիրներն են դրոշը տեղադրում։ Բայց Եռագույնը ընդդիմության կամ իշխանության սեփականությունը չէ, այն բոլորինս է, մեր պետությանն ու ժողովրդինն է։

Առաջին  Եռագույնը տեղադրենք, տեսնենք՝ ինչպիսի արձագանք կլինի, հետագայում պարզ կլինի՝ ընդդիմացողներ կա՞ն, թե ոչ»,- Azg.am-ի հետ զրույցում ասաց Սևակ Հակոբյանը։  

Մարտի 5-ին, Անիպեմզայում առաջին Եռագույնի տեղադրմանը կմասնակցի նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը։

Ի դեպ, մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, որը խորհրդանշաբար համընկել է «Վասն հայրենյաց» ազգային համախմբման շարժմաան անդրանիկ նախաձեռնության հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերթական անգամ մեզ խաբեության են մատնում․ Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

10 օր է, ինչ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անելո՛ւ ենք՝ մեր ձևով. ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ․ Սամվել Կարապետյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, թոքերը խզզում են, սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր. փաստաբան

13/07/2025
Հաջորդ գրառումը

10 օր է, ինչ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական