«Հետպատերազմյան շրջանում Հայաստանը Արցախին տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն և շարունակելու է տրամադրել, սակայն ես կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը հավասարեցնել ռազմական և անվտանգային երաշխքիների հետ։ Այս առումով պետք է ընդամենը արձանագրել, որ այո, ռուս խաղաղապահների առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,-ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների և ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Նա իր խոսքում նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքներում չունեն։ Աղաջանյանը սա ընդգծել է որպես փաստ։