Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։

Տեղեկությունը Sputnik Արմենիային ասել է հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք օգնել այս անձանց կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,–ասել է Ամատունին։

Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: