Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ուկրաինայում Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշում է հասունանում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկելու է Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզել։ Ռադայի պատգամավորներից մեկն էլ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել։ Պատճառն այն է, որ Թեհրանը Ռուսաստանին զենք է մատակարարում։

Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեղադրել է Թեհրանին՝ հորդորելով Ռուսաստանին զենք մատակարարելը դադարեցնել։