Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
«Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։