Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմն ԱՄՆ-ի համար օրական արժե ավելի քան 1 միլիարդ դոլար

06/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա բրիֆինգի ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը չի բացառել Իրանում ԱՄՆ ցամաքային զորքերի տեղակայման հնարավորությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանն սպասում է այդ քայլին, և այն աղետալի հետևանքներ կունենա հակառակորդի համար։ Իրանը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի հետ։

Իրանը նշել է, որ Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարքի) անկումը ՄՈՍԱԴ-ի սադրանքն էր։ Ադրբեջանն իր զինված ուժերն ու սահմանապահ զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստականության վիճակի։

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտնել է, որ Նախիջևանի օդանավակայանի գնդակոծումն իրականացվել է Իսրայելի կողմից՝ որպես «կեղծ դրոշի ներքո» գործողություն։

Ավելի վաղ Իսրայելը նմանատիպ հարձակումներ էր իրականացրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա, ինչպես նաև նման հարձակումներ էր նախապատրաստել Կատարում և ԱՄԷ-ում (այնտեղ ձերբակալվել էին ահաբեկչություններ նախապատրաստող խմբավորումներ)։ Իսրայելն ու ԱՄՆ-ն ի վիճակի չեն միայնակ գլուխ հանել Իրանի դեմ պատերազմից, ուստի փորձում են դրանում ներքաշել այլ երկրներ՝ կիրառելով «անհայտ դիպուկահարների» մեթոդը։

Իրանի նախագահը հայտարարել է, որ բանակն ու տեղական իշխանությունները խստորեն ճնշելու են ցանկացած անջատողական ուժ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին՝ Իրանին աջակցելու համար.

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Քուրդիստանի հպարտ և արժանապատիվ ժողովրդին, որն աջակցեց Իրանին այս պատմական օրերին։ Ես կիսում եմ այս միջադեպերում նահատակվածների և տուժածների ընտանիքների վիշտը։ Նահանգապետը և զինված ուժերը՝ որպես անվտանգության երաշխավորներ, պարտավոր են վճռականորեն հակահարված տալ ցանկացած անջատողական գործողության»։

*Իրանական կամիկաձե ԱԹՍ-ները հարձակվել են Իրաքյան Քուրդիստանում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նավթային հանքավայրերի վրա։

*Reuters. Նախագահ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է քրդերի հարձակմանն Իրանի տարածքի վրա։

*Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն Իրանին օգնում են քաղաքական և այլ միջոցներով։

*Հարավային Լիբանանից դեպի հյուսիս փախստականների հոսքը շարունակվում է։ Ֆրանսիայի կառավարությունը նրանց իր օգնությունն է խոստանում։

Բազմաթիվ ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան ուժերն արագորեն սպառում են ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերի համար նախատեսված որսիչ-հրթիռների իրենց պաշարները։

*Պատերազմն ԱՄՆ-ի համար օրական արժե ավելի քան 1 միլիարդ դոլար։

Իսրայելական և ամերիկյան ուժերը ռմբակոծում են քաղաքացիական օբյեկտներ, հիվանդանոցներ, դպրոցներ, շարունակում են ոչնչացնել ենթակառուցվածքները, ինչպես նաև իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանքները։ Իր հրթիռներն արձակելու համար Իրանն օգտագործում է գաղտնի ստորգետնյա հորաններ։

Արթուր Խաչիկյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արաղչին հայտնել է, որ իրանական կողմն ու զինվորականները հետաքննություն են սկսել միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Բաքուն Թեհրանում գտնվող դեսպանատունը և Թավրիզի հյուպատոսությունը փակելու հրահանգ է տվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն Թեհրանում գտնվող դեսպանատունը և Թավրիզի հյուպատոսությունը փակելու հրահանգ է տվել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական