Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյան Սոյաք. «Հայաստանը ի վիճակի է դառնալ տարածաշրջանի Շվեցարիան»

27/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյան Սոյաքը Թուրք-հայ գործարար միության (որն արդեն վերանվանվել է Թուրք-հայկական գործարար զարգացման խորհուրդ) համանախագահ Քաան Սոյաքի կրտսեր եղբայրն է, միաժամանակ այս կառույցի փոխհամանախագահը:

 Սոյաք եղբայրները դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, նրա հանգուցյալ եղբոր՝ Թելմանի աջակցությամբ, ակտիվ գործունեություն են ծավալել Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ թուրքական տարբերակով կարգավորելու ուղղությամբ՝ չկարգավորվածությունը մեծապես պայմանավորելով 3-րդ երկրների, մասնավորապես արևմտյան, «անհարկի» միջամտությամբ, թե ամեն անգամ, երբ առաջընթաց է արձանագրվել կարգավորման բանակցություններում, վերջիններս Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերով վիժեցրել են դրանք:

Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը դեկտեմբերի 7-ի համարում հրապարակել է Նոյան Սոյաքի հարցազրույցը, որը վարել է մեր պոլսահայ հայրենակցուհին՝ Վերճիհան Զիֆլիօղլուն: Հայաստանի հարցում թուրք գործարարի տեսակետերն առանձնապես չեն տարբերվում Թուրքիայի նախագահ Էրդողանի տեսակետերից:

 Նա, մեղադրելով արևմտյան երկրներին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու մեջ, Հայաստանին էլ մեղադրում է կարգավորման պատեհ առիթները բաց թողնելու, 44-օրյա պատերազմում Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությանը դիմելու, դրանով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններն էլ ավելի սրելու մեջ:

Իհարկե,  ոչ մի խոսք՝ 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության, ավելին՝ դրանում սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավման, արցախահայերի և հայ ռազմագերիների հանդեպ ադրբեջանցի մարդասպան հրոսակի գազանությունների, անհետ կորած հայ զինվորների ճակատագրի, արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Արցախի ադրբեջանական օկուպացման, ինչպես նաև ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնագրավման մասին։

 Բայց նա կարողանում է սխալ համարել Հայաստանի մինչև հիմա  վարած քաղաքականությունը, չի մոռանում նոր քաղաքականություն որդեգրելու խորհուրդներ տալ: Ըստ ամենայնի, Սոյաքը նկատի ունի Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրումը, հավանաբար, դրա դիմաց «Զանգեզուրի» միջանցքը, որպես փոխհատուցում, վերջինին զիջելու պայմանով:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայում կայացած 3-րդ հանդիպումից հետո երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացն  առանց նախապայմանների զարգացնելու մասին հայտարարություն են ստորագրել:

 Էրդողանը, հաշվի առնելով այդ փաստը, դիմեց գավառական խորամանկության և Հայաստանին առաջադրվող թուրքական նախապայմանները սկսեց հորդորների տեսքով ներկայացնել: Փաստորեն, նույնը Սոյաքն է անում՝  մեղադրելով Արևմուտքի երկրներին Ցեղասպանության բանաձևերի միջոցով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու մեջ, անուղղակի Հայաստանից պահանջում է մերժել Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու բոլոր դրսևորումները՝  բանաձևերը ներառյալ:  

Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է, որ երբ խնդրո առարկան Հայաստանն է և հայ ժողովուրդը, Թուրքիայում՝ իշխանություն, թե ընդդիմություն, Թուրք-հայկական գործարար զարգացման խորհուրդ, թե հասարակական կազմակերպություն, հանդես են գալիս «գորշ գայլերի» դիրքերից, որոնք ևս, ինչպես կարմիր կովը, կաշին չեն փոխում:

Սոյաքի հարցազրույցը թերևս դրանով է հետաքրքրել մեզ, կածում ենք՝ ընթերցողին նմանապես:

Ահա թե ինչպես է պատասխանել թուրք գործարարը  պոլսահայ մեր հայրենակցուհու՝ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին առնչվող հարցերին. «Թուրք-հայկական հարաբերությունները «ինտերակտիվ» (փոխազդեցության) բնույթի հարաբերություններ են: Ստանդարտ լուծումներն այստեղ չեն գործի: Ընթացքից կարող են ուղեգծի վրա հայտնվել տարաբնույթ խոչընդոտներ: Օրինակ՝ երբ դուք մտածում եք, որ ամեն ինչ մտել է հունի մեջ, հանկարծ որևէ երկիր Ցեղասպանության բանաձևն է օրակարգ բերում: Կամ Հայաստանի հասարակությությունը հանկարծակի սկսում է աշխուժորեն քննարկել Թուրքիային վերաբերող թեժ մի հարց: Արդյունքում գործընթացը խափանվում է:

Ես այս գործընթացում պատահականորեն եմ ընդգրկվել: Մեր ծովային ընկերությունը զբաղվում էր բեռնափոխադրումներով: Շուրջ 4 տարի բնակվել եմ Մոսկվայում: Ապա բնակություն եմ հաստատել ԱՄՆ-ում: Մեր ընկերությունն այնտեղ շարունեկեց իր գործունեությունը՝ հաղթելով Միջին Ասիա և Հարավային Կովկաս մարդասիրական օգնություն փոխադրելու պետպատվերի մի քանի մրցույթներ: Այսպիսի օգնություն փոխադրում էինք նաև Հայաստան:

Մեր գործընկերներից մեկը հայաստանցի հայ էր: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստան հրավիրվեցի: Սկզբում լրջորեն երկմտում էի, որովհետև Հայաստանը ինձ համար փակ մի երկիր էր: Մեր գործընկեր Արսեն Ղազարյանը ինձ համոզեց, և ես 1996-ին իմ առաջին այցը կատարացի:

Իրականում Թուրքիայի հետ հարաբարություններ հաստատելու միտքը պատկանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հանգուցյալ եղբորը՝ Թելմանին: Նա ամեն ջանք գործադրում էր դրանց կարգավորման համար: Այդ ժամանակ Սուլեյման Դեմիրելը Թուրքիայի նախագահն էր, ինձ ասաց, որ հանդիպել է նրան: Հետո  իմ գործընկերոջ՝ Ղազարյանի հետ սկսեցինք ծրագրել առաջիկա անելիքները…

Ի պատասխան՝ «Դեմիրելի վարչակարգն այդ տարիներին ինչպե՞ս էր մոտենում գործընթացին» հարցին, Սոյաքն ասում է. «Հանդիպեցինք Դեմիրելին, նա մեր առջև կանաչ լույս վարեց: Հանդիպել ենք նաև թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներին: Տեսնելով, որ ոչ մի խոչընդոտ չկա, գործի անցանք:

 Հենց սկզբից որոշեցինք ստեղծել պլատֆորմ երկու երկրների միջև: «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությունը հանդիսացավ այդ պլատֆորմը, որի շրջանակում կազմակերպեցինք թուրք և հայ գործարարների հանդիպումներ, ապա Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-րդ տարեդարձին Երևան բերեցինք Թուրքիայի նախագահական սինֆոնիկ նվագախմբի կվարտետը»: 

«Թուրքիայում իշխող կարծիքի համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հարմար առիթ էին երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն առիթը բաց են թողել, համամի՞տ եք այս կարծիքի հետ»  հարցին  թուրք գործարարը պատասխանում է. «Միանգամայն՝ Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանը բաց թողած առիթ էր: Եթե մեզ հաջողվեր օգտագործել այդ պատեհ առիթը, ապա գործընթացը ներկայումս բոլորովին այլ ընթացք կունենար: Ցավոք, Տեր-Պետրոսյանը ստիպված հրաժարական տվեց, ինչի հետևանքով գործընթացը սառեցվեց: Ակնհայտ է, որ մշակութային միջոցառումներով գործն առաջ չես տանի:

-Եթե հետհայաց անդրադառնալու լինեք գործընթացին, ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

-Հետհայաց անդրադառնալու պարագային, պետք է նշեմ, որ այն, ինչ 20 տարի առաջ ասել եմ,  այսօր «խաղաղության խաչմերուկ»  նախագծով կյանքի է կոչում Հայաստանի վարչապետ Փաշինյանը:

 Հիրավի, աշխարհագրության առումով ո՛չ Հայաստանը կարելի է տեղափոխել այլ վայր, ո՛չ էլ Թուրքիան: Որպես  երկու հարևան երկիր գոյակցելու ենք միասին, հետևաբար, երկկողմ հարաբերությունները կարգավորելիս անհրաժեշտ է ապահովել նաև տնտեսական ինտեգրումը: Կասպից ծովից դուրս եկող էներգակիրները Հայաստանը շրջանցելու պատճառով  Թուրքիային միանում են Վրաստանով, իսկ դա խողովակաշարերի երկարության հետ մեծացնում է նաև ծախսի ծավալները: Դրա իմաստը ո՞րն է…

Իր առջև բացված հնարավորությունները արժևորելու դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանի Շվեցարիան, նա այդ ներուժն ունի: Ստեղծված առիթները սխալ քաղաքականությունների հետևանքով 30 տարի անտեղի վատնվեցին: Հուսամ՝ նույն սխալը չի կրկնվի:

Որո՞նք են դրանք, ինչպես հայտնի է 2020 թ. հանուն Ղարաբաղի բռնկված Ադրբեջան-Հայաստան բախումներին մահացան հազարավոր մարդիկ: Քանի որ Հայաստանը քրիստոնյա երկիր էր, օգնության կոչով դիմեց Արևմուտքին:Վերին աստիճանի սխալ էր նրա այս փաստարկը: Արևմունտքը զուտ քրիստոնյա լինելու պատճառով ինչո՞ւ օգնի, կամ ինչ շահ ունի որ…Պետք էր նախապես մտածել այդ մասին, մանավանդ որ բնական գազի խողովակները Ֆրանսիա կամ Գերմանիա Հայաստանով չեն հասնում:

Հայաստանը միջազգային գործարար շրջանակներին և համանուն կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ ոչինչ չի անում: Նա պետք է  դուրս գա այդ իրավիճակից և որդեգրի այլ բնույթի քաղաքականություններ»:

Այս շատ արժեքավոր խորհուրդներից հետո Թուրք-հայկական գործարար զարգացման խորհրդի համանախագահի տեղակալ Նոյան Սոյաքը եզրակացնում է. «Ես 26 տարի եղել եմ այս գործընթացի մեջ: Էրդողանի «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը 21տարի միանձնյա իշխում է երկրում: Կարելի է փաստել, որ մինչև 2013 թ. հաշտվողական քաղաքականություն է վարել, սակայն առկա խնդիրները դեռ չեն լուծվել: Հայաստանի վարչապետի հետ որևէ շփում առայժմ չենք ունեցել, դրան սպասում եմ: Սակայն սկզբունքորեն հատևում ենք նրա հայտարարություններին և աջակցում: Բացարձակապես չեմ ընդունում հայկական շուկաներում տարածվող այն տեսակետը, թե հարաբերությունների հաստատման դեպքում թուրքերը կգրավեն հայկական շուկան: Եթե ամեն ինչ կարգավորվի, ապա դուք Իգդիրից կես ժամում Երևան կհասնեք, Հայաստանը ցորենի կարիքն ունի, ներմուծում է Ռուսաստանից, արդեն Թուրքիայից կներմուծի»:  

Հակոբ Չաքրյան 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի բարձրացմանը

Հաջորդ գրառումը

«Աղքատությունից ելք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավունք կա՞ պատժելու մատաղ սերնդին

12/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս հարձակումների հորձանուտում պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու. քահանայից հավաքի հայտարարությունը

11/07/2025
Հաջորդ գրառումը

«Աղքատությունից ելք»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Մոտ ապագայում ադրբեջանական գազը կմտնի Սիրիա

12/07/2025

Հուլիսի 12-ին Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ընդլայնված կազմով այցելել է Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահը հանդիպել է նրա...

ԿարդալDetails

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

12/07/2025

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի. Վարդան Բալյան

12/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական