Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մյուռոնը ոսկորից չի ջնջվում

08/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն իմունիտետը բարձրացնող, պատրաստի «վիտամինային փունջ» է։

Հայ առաքելական եկեղեցու կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ մյուռոնօրհնեքը, որ կայանար հոկտեմբերի 1-ին, Արցախում տեղի ունեցած երկօրյա տարեզամի, այնուհետեւ՝ արցախցիների բռնի տեղահանման պատճառով՝ անհայտ ժամանակով հետաձգվեց։

Նախքան բուն արարողությունը՝ Azg.am-ը ներկայացնում էր, թե մյուռոնի օրհնությանն ընդառաջ՝ ինչ նախապատրաստություններ են կատարվում։

 Վերջին իրադարձությունների հետ կապված՝ մենք նույնպես դադար էինք առել, բայց հուսալով, որ Հայ Եկեղեցու սրբալույս մյուռոնը իսկապես լույս կփռի թե՛ արցախահայության, թե, առհասարակ, համայն հայության վրա՝ շարքը որոշեցինք շարունակել։ Արդեն պատմել ենք, որ նախքան մյուռոնօրհնությունը դրա բաղադրիչ մի քանի տասնյակից ավելի բույսերն ու նյութերը եփվում են հատուկ կաթսայի մեջ (կաթսայի մասին առանձին կպատմենք)։

«Դրանցից յուրաքանչյուրը մշակման իրեն բնորոշ ձեւ կամ եղանակ ունի. կան նյութեր, որոնք հոտն ու որոշ հատկություններ չկորցնելու համար նախքան օգտագործումը հատուկ խնամք են պահանջում»,- Azg.am-ի հետ զրույցում ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։

Տեր հայրը նշում է նաեւ, որ բաղադրիչների մշակումը կատարվում է միայն հոգեւորականների կողմից, եւ նախապատրաստական փուլն անցելուց հետո բույսերը, յուղերն ու հեղուկները եփման կաթսայի մեջ խառնվում են իրար․ «Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, օրհնության կարգ է կատարում, եւ վառվում է կրակը, ինչից հետո երեք օր շարունակ նյութերը կրակի վրա (հեղուկի գոլորշու մեջ՝ շոգիացման եղանակով) եփվում են: Թե՛ մյուռոնի նախապատրաստության, թե՛ երեք օր ու գիշեր եփման ընթացքն ուղեկցվում է հոգեւորականների աղոթքներով, սաղմոսների ու շարականների երգեցողությամբ»:

 Սրբալույս մյուռոն ստանալու համար անհրաժեշտ ծաղիկները բերվում են ամբողջ աշխարհից: Անուշահոտ յուղի ամենակարեւոր բաղադրիչը ձիթապտղի ձեթն ու բալասանն են։ «Գերմանացի կենսաբան Շտեֆան Հայմանն է ուսումնասիրել հայկական մյուռոնի կենսաբանական հատկանիշներն ու պարզել՝ այն ոսկորից չի ջնջվում:

Կենսաբանը նաեւ պնդում է, որ մյուռոնը ուժեղացնում է մարդու իմունիտետն, այսինքն, այսպես ասած, «վիտամինային փունջ» է, որ պայքարում է ցանկացած տեսակի վիրուսի դեմ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։

Սեւակ Վարդումյան

Կարդացեք նաև՝ Ի՞նչ կապ ունի Սբխեչը (Խաչվերացը) Մյուռոնօրհնեքի հետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցնցված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև բռնություններից․ ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Իսրայելը հարվածել է Լիբանանի այն հատվածին, որտեղից կատարվել է հրետակոծությունն իր տարածքների վրա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման հենակետերը, անցնելու է կայուն ներկրման ռեժիմի. բարդ չէ կռահել՝ որտեղից

28/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելը հարվածել է Լիբանանի այն հատվածին, որտեղից կատարվել է հրետակոծությունն իր տարածքների վրա

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական